7 ապացույց այն բանի, որ Նիդերլանդները ապագայի պետությունն է

Նիդերլանդներն արդեն վաղուց հայտնի է իր յուրօրինակ նախագծերով, որոնցով հիանում է ամբողջ աշխարհը:

9/2/2016 3271 դիտում ID # 23122045
Փաստեր Ինտելեկտ Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ձեզ ենք ներկայացնում նրանց ձեռքբերումներից յոթը.

1. Նիդերլանդներում առաջին անգամ հայտնվեցին արևային մարտկոցներով ավտոմայրուղիներ և հեծանվային արահետներ:
SolaRoad անվանումով նախագիծը ստեղծվել է կառավարության, մասնավոր սեկտորի և համալսարանների համատեղ ջանքերի շնորհիվ: Ճանապարհի առաջին հատվածը բացվել է 2015 թվականին և ունի 100 մետրից ոչ ավել երկարություն, որն արդեն իսկ մեծ առաջընթաց է ապագայի ճանապարհների կառուցման համար: Միտքը կայանում է նրանում, որ ճանապարհը կենտրոնացնում է արևային էներգիան և այնուհետև այն օգտագործվում է փողոցները լուսավորելու, մեխանիկական և էլեկտրական տրանսպորտային միջոցները լիցքավորելու համար:
 

2. Էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայանները տեղակայված են ամեն 50 մետրի վրա:
Նիդերլանդների ամենաուժեղ կողմերից մեկը կայուն շարժունակությունն է: Այդ պատճառով, փորձելով վերջնականապես հրաժարվելով ավտոմեքենաների վառելանյութից, իշխանությունները տեղադրեցին էլեկտրակայաններ, որոնք հարկավոր են նոր սերնդի մեքենաների համար: 

3. Նիդերլանդների քաղաքներից մեկում ոչ ոք չի օգտվում մեքանեներից:
Հաութեն փոքրիկ քաղաքը ճանաչվել է ամենաանվտանգ տեղն աշխարհում: 1980-ականների սկզբին քաղաքի 4000 բնակիչներ որոշում կայացրին, որ պետք է խթանեն բնակիչների հեծանիվի օգտագործումը, որպեսզի աստիճանաբար ետ սովորեն մեքենաներից: Հենց այդպես էլ քաղաքի գրեթե բոլոր բնակիչների մոտ սովորություն դարձավ հեծանիվով երթևեկելը:

4. Երկրի իշխանությունները աստիճանաբար արգելում են վառելանյութով ավտոմեքենաները:
9 տարի անց՝ 2025 թվականին, Նիդերլանդների կառավարությունը պլանավորում է ամբողջովին արգելել դիզելով և բենզինով մեքենաները: Բացի այդ էլ, Նիդերլանդներում անձնական մեքենաների համար հարկը հանվել է, ինչի արդյունքում այդ մեքենաները էժանացել են 15000 եվրոյով: 

5. Բանտարկյալների բացակայության պատճառով բանտերը փակվում են:
Նիդերլանդներում արդեն վաղուց տարվում են հանցագործությունների մակարդակը իջեցնելու աշխատանքներ, որոնք պետությանը հաջող արդյունքներ են տալիս: 2009 թվականից Նիդերլանդներում փակվել է 19 բանտ բանտարկյալների պակասի պատճառով: Ըստ վերջին տվյալների, երկրում 100000 բնակչությանն ընկնում է միայն 163 հանցագործ, որը կիսով չափ քիչ է Բրազիլիայի տվյալներից:

6. Նիդերլանդներում կան էկոդուկներ՝ հատուկ կամուրջներ, անտառներում բնակվող կենդանիների համար:
Ահա իշխանությունների առջև դրված մեկ այլ խնդիր՝ վայրի կենդանիների պաշտպանությունը: Որպեսզի կենդանիները կարողանան անցնել մեքենաների ճանապարհը առանց վտանգի, երկրում կառուցվել են մի քանի հատուկ կամուրջներ, որոնք թույլ են տալիս կենդանիներին ապահով տեղաշարժվել անտառի մի կողմից մյուսը:

7. Միակ երկիրն աշխարհում, որտեղ չկան անտուն կենդանիներ:
Վերջերս պաշտոնապես հաստատվել է, որ Նիդերլանդներում այլևս չեն մնացել անտեր կատուներ և շներ: Երկրի իշխանությունները հասան իրենց նպատակին՝ տալով կենդանիներին իրենց սեփական իրավունքները և առանց որևէ վնաս հասցնելու: Ավելին՝ այն մարդիկ, ովքեր դաժան են վարվում կամ թողնում են իրենց կենդանիներին, բավական լուրջ պատիժ են ստանում: 

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016