Salvatore’s Legacy — աշխարհի ամենաթանկ կոկտեյլը

Salvatore’s Legacy կոկտեյլը, որը կարելի է խմել լոնդոնյան Salvatore’s բարում, աշխարհում ամենաթանկն է:

6/9/2017 868 դիտում ID # 23615353
Փաստեր Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Salvatore’s Legacy կոկտեյլի մեկ բաժինը արժե 5500 ֆունտ ստերլինգ (մոտավորապես 6500 եվրո): Կոկտեյլի ստեղծողները արդեն ուղարկել են հայտը, որպեսզի կոկտեյլը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Ռեկորդային կոկտեյլի հեղինակը` Salvatore’s Legacy անունով, դարձել է Սալվատորե Կալաբրեզեն՝ կոնյակի փորձագետ և տարբեր կոկտեյլների պատրաստման մասնագետ: Ավելի վաղ ժամանակներում այս տաղանդավոր բարմենը փորձել էր պատրաստել խմիչք, որը կլիներ ամենաթանկը աշխարհում, խմիչքը պետք է կոչվեր Oldand Wise: Բայց այդ կոկտեյլի պատրաստումը խափանվեց, քանի որ բարում պատահաբար կոտրվում է հազվագյուտ Closde Griffer Vieux կոնյակը` հնեցված 1788 թվականից:

Salvatore’s Legacy կոկտեյլի պատրաստումը կատարվեց երեկոյան, երբ բոլոր հյուրերը հավաքվեցին: Կոկտեյլի բաղադրության մեջ մտնում է Dubb Orange Curacao (1860 թ.), ինչպես նաև քաղցր լիկյոր Kummel (1770 թ.) և անգոստուրայի թուրմ (1900 թ.): Լրատվամիջոցները չեն ճշտել այն երջանիկների անունները, ովքեր փորձել են ամենաթանկ և հնեցված բաղադրիչներից պատրաստված կոկտեյլը:
Ամենաթանկարժեք կոկտեյլների մեջ գործող ռեկորդակիրը «27.321» կոկտեյլն է: Կոկտեյլը առաջին անգամ պատրաստվել է 2008 թ. ապրիլին և տրվել Դուբայի «Sky View» հյուրանոցի հայտնի բարում: Խմիչքն արժե 27 հազար 321 արաբական դիրհամ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016