Ինչպե՞ս է աշխատում բումերանգի օրենքը

20-րդ դարի սկզբին մի շոտլանդացի ագարակատեր տուն էր վերադառնում: Անցելով ճահճի կողքով` նա հանկարծ օգնության կանչ լսեց: Ագարակատերը վազեց ձայնի ուղղությամբ և մի տղայի տեսավ, ով փորձում էր դուրս գալ ճահճից:

5/31/2017 2584 դիտում ID # 24018436
Պատմություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ագարակատերն արագ մի հաստ ճյուղ կոտրեց, զգույշ մոտեցավ և ձգեց ճյուղը խեղդվողին: Երբ տղան դուրս եկավ, նա երկար չէր կարողանում զսպել արցունքները. ամբողջ մարմնով ցնցվում էր:
-Արի գնանք մեր տուն,- ասաց ագարակատերը,- դու պետք է հանգստանաս և տաքանաս:
-Ո՜չ, ո՜չ,- ասաց տղան,- հայրս ինձ է սպասում: Նա երևի շատ է անհանգստանում:
Շնորհակալություն հայտնելով իր փրկչին՝ տղան փախավ: Իսկ առավոտյան ագարակատերը տեսավ, որ իր տան մոտ մի կառք է եկել՝ կապված ցեղական ձիերով: Կառքից լավ հագնված մի տղամարդ դուրս եկավ և հարցրեց.
-Այդ Դո՞ւք եք երեկ փրկել իմ տղայի կյանքը:
-Այո', ես,- պատասխանեց ագարակատերը:
-Որքա՞ն պետք է Ձեզ վճարեմ:
-Պարո'ն, ինձ մի՛ վիրավորեք: Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Ես վարվել եմ այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ մարդ:
-Ո՛չ, ես սա այսպես թողնել չեմ կարող, որովհետև իմ տղան շատ թանկ է ինձ համար: Ասացե'ք ցանկացած գին,- պնդեց այցելուն:
-Ես այլևս այս թեմայով խոսել չեմ ուզում: Ցտեսությու'ն:
Ագարակատերը շրջվեց, որ հեռանա, երբ այդ պահին վերջինիս որդին դուրս եկավ:
-Սա Ձեր որդի՞ն է,-հարցրեց հյուրը:
-Այո՛,- հպարտությամբ պատասխանեց ագարակատերը շոյելով տղայի գլուխը:
-Եկեք այսպես անենք. ես Ձեր տղային ինձ հետ Լոնդոն կտանեմ և կվճարեմ նրա կրթության համար: Եթե նա նույնքան ազնիվ է, որքան նրա հայրը, ապա ոչ Դուք, ոչ ես չենք զղջա այս որոշման համար:
Անցավ մի քանի տարի: Ագարակատիրոջ որդին ավարտեց դպրոցը, հետո բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը շատ հայնտի դարձավ աշխարհով մեկ՝ որպես մարդ, ով հայտնագործել է պենիցիլինը:

Նրա անունը Ալեքսանդր Ֆլեմինգ էր:
Պատերազմի սկզբում լոնդոնյան կլինիկաներից մեկում թոքերի ծանր բորբոքմամբ պառկած էր այն նույն պարոնի որդին: Ի՞նչ եք կարծում. այս անգամ ինչը փրկեց նրա կյանքը: Այո´, Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից հայտնագործված պենիցիլինիը:
Ֆլեմինգին կրթություն տված պարոնի անունը Ռանդոլֆ Չերչիլ էր, իսկ նրա որդու անունը Ուինսթոն Չերչիլ, ով արդյունքում դարձավ Անգլիայի վարչապետ:
Հնարավոր է՝ հենց այս իրադարձությունները հիշելով էր Ուինսթոն Չերչիլն ասում. «Քո արածը քեզ կվերադառնա»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016