Տարեց, գեղեցիկ, կանացի

Կանայք, որպես կանոն, վախենում են ծերությունից՝ կարծելով, թե ամեն ավելացած կնճռի պատճառով կորցնում են իրենց գեղեցկությունը։ Ըստ ասույթի՝ իսկական կինը հպարտությամբ է ընդունում իր տարիքը, և ինքն իրեն ցանկացած տարիքում։ Նա գիտի՝ ամեն տարին, որ ապրել է, միայն ավելացնում են իր կանացիությունն ու իմաստությո

9/5/2016 886 դիտում ID # 25829965
Ժամանց Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Այս 7 տարեց կանայք ապացույցն են այն փաստի, որ անգամ անցանկալի կնճիռները կարող են զարդարել կնոջը, եթե նա սիրում և ընդունում է ինքն իրեն։

Կարմեն Դելլ'Օրեֆիչե

Ամերիկուհին ծնվել է 1931թ., կարիերան սկսել 14 տարեկանում։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես պոդիումային ամենաերկար կարիերա ունեցող մոդել։

Ինես Դե Լա Ֆրեսսանժ

Ծնվել է 1957թ., Ֆրանսիայում։ Մոդելի կարիերան սկսել է 17 տարեկանում։ Այժմ հեղինակավոր «Roger Vivier Couture» նորաձևության տան գլխավոր տնօրենն է, ժամանակ առ ժամանակ հայտնվում է պոդիումի վրա։

Սինդի Ջոզեֆ

Սինդին մոդելի կարիերան սկսել է 49 տարեկանում՝ «Dolce&Gabbana»-ի համար գովազդում նկարահանվելով։ Մինչ այդ աշխատել է որպես դիմահարդար։

Դաֆնա Սելֆ

Ծնվել է 1930 թ. Մեծ Բրիտանիայում։ Մոդելի կարիերան սկսել է 20 տարեկանում։
Դաֆնան կրում է «Ամենատարեց մոդել» կոչումը։

Ջիլլի Ջոնսոն

Ծնվել է 1953 թ.։ Ջիլլին 58 տարեկան հասակում նկարահանվել է ներքնազգեստի գովազդում։ Դրանով ցանկացել է ցույց տալ բոլորին, որ գրավիչ կարելի է լինել ոչ միայն 20 տարեկանում։

Ջեննիֆեր Ռոդես

Ի սկզբանե ստեղծել է դերասանուհու բավական հաջող կարիերա։ Ավելի մեծ տարիքում սկսել է աշխատել որպես մոդել։

Ջեկկի Օ'Շոնեսսի

Ջեկկին մոդել դարձավ 60 տարեկան հասակում «American Appare»-ի տնօրենի հետ պատահական հանդիպումից հետո։

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016