Ներքնազգեստ՝ նախատեսված հղի կանանց համար:

Ըստ մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագետների տրամադրած տեղեկությունների՝ հղիության ժամանակ կանանց ներքնազգեստի ընտրությունը պետք է համապատասխանի որոշակի պարտադիր ստանդարտների: Այն պետք է լինի բնական նյութերից պատրաստված, գրավիչ, օգտագործման համար պրակտիկ, չխանգարի շարժմանը: Միևնույն ժամանակ, ճիշտ ընտրված ներքնազգեստը պահպանում է մարմնի կառուցվածքը: Այն կարող է օգտագործվել նաև հետծննդյան շրջանում:

11/10/2018 448 դիտում ID # 26280785
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը հորմոնների ակտիվ արտադրության շնորհիվ ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Փոփոխություններ են նկատվում նաև մաշկի կողմից. այն դառնում է ավելի զգայուն: Հետևաբար, հղի կանանց ներքնազգեստի և հագուստի ընտրությունը շատ կարևոր է: Դրանք պետք է պատրաստված լինեն բնական հումքից: Օրինակ՝ կրծկալ, գոտի, ներքնազգեստ սպիտակեղեն, կրծկալի համար նախատեսված բարձիկներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այն չսեղմի ստամոքսը և որովայնը, լինի փափուկ և հարմար:
Մարմինը գրկող ներքնազգեստները նույնպես պետք է պատրաստված լինեն բնական հումքից: Հիշեք, որ սինթետիկ պարունակող ցանկացած զգեստ կարող է գրգռել մաշկը: Հղիության ժամանակ ցանկալի է ընտրել հարմար և գրավիչ հագուստ:
Զուգագուլպաների ընտրությունը կախված է ապագա մոր կարիքներից, քանի որ զուգագուլպանները կիրառվում են նաև բուժական նպատակով:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018