Ի՞նչ է կարելի խմել հղիներին

Բժիշկների շրջանում շատ հակասություններ կան. նրանք չեն կարողանում ընդհանուր կարծիք ստանալ և որոշել օրվա ընթացքում հեղուկի օգտագործման ճշգրիտ չափը, բայց ակնհայտ է, որ նրա քանակը պետք է բավարարի մոր և երեխայի պահանջները: Բոլորը գիտեն, որ ավելցուկային հեղուկը կուտակվում է մարմնում, իսկ արտազատման համակարգի խախտումների դեպքում այն առաջացնում է այտուց, ջրի պակասի դեպքում ջրազրկվում է օրգանիզմը: Եկեք պարզենք, թե որքան կարելի է խմել հեղուկներ հղիության ընթացքում, և որ հեղուկներն են նախընտրելի:

10/16/2018 379 դիտում ID # 27242007
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ջրի դերը հղի կնոջ օրգանիզմում

Ապագա մայրերի մեծամասնությունը նախընտրում է խմել կանաչ թեյ՝ մտածելով, որ այն հագեցնում է ծարավը, մյուսները կաթ են խմում՝ լրացնելով կալցիումի քանակը: Մի մասը նախընրում է սուրճ, հյութեր. հյութերի միջոցով լրացնում են վիտամինների և հանքային աղերի քանակը, բայց մոռանում են մաքուր չգազավորված ջրի մասին: Այն հանդիսանում է հիմնական աղբյուր, որն ազդում է ներքին համակարգի գործունեության վրա, մաշկի վրա, վերականգնում է pH միջավայրը:

Հղիության ժամանակ ջուրը կատարում է հետևյալ գործառույթները՝ կարգավորում է պտղի արյան շրջանառությունը, ավելացնում է ապագա մոր արյան ծավալը, հեշտացնում է ծննդաբերական գործընթացը, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ջրի միջոցով օրգանիզմից հեռացվում են տոքսինները, լավանում է նյութափոխանակությանը և այլն: Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե որքան հեղուկ պետք է օգտագործել հղիության ընթացքում:
Ջրի անբավարարությունը կարող է հանգեցնել պատալոգիայի՝ ընկերքի շերտազատմանը, պտղի ոչ ճիշտ զարգացմանը, կարող է բարդացնել ծննդաբերության ընթացքը և այլն:

Ինչպիսի՞ ջուր խմել և ինչ քանակով:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Մաքուր ջուրը բնական հեղուկն է՝ առանց հավելումների, ներկերի և գազի. դա այն է, ինչի կարիքն ունեն բոլորը: Ֆիլտրացված հեղուկները, հանքային ջրերը, կաթնամթերքը, հյութերը, կոմպոտները, կեֆիրը չեն փոխարինի մաքուր ջրին: Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ թեյից և սուրճից, խստիվ արգելվում է ալկոհոլ օգտագործելը: Ալկոհոլային խմիչքները վատ կանրադառնան պտղի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Ծայրահեղ դեպքում կարող է առաջացնել պտղի մահը, վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն:
Բժիշկները խորհուրդ են տալիս հղիության երրորդ եռամսյակում բարձրացնել մաքուր ջրի քանակը, իսկ մյուսները ձգտում են կրճատել. դա կախված է վերջույթների այտուցվածությունից և մարմնի քաշի կտրուկ աճից: Անհրաժեշտ է լսել մանկաբարձ-գինեկոլոգին, հետևել նրանց խորհուրդներին, բայց չմոռանալ ոսկե կանոնների մասին՝
Հղիության 1-ին և 2-րդ եռամսյակում դուք պետք է խմեք օրը 8 բաժակ մաքուր ջուր՝ առանց գազի: Ջրի քանակը պետք է սահմանափակվի միայն երիկամների անբավարարության և ծանր այտուցների առաջացման դեպքում:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018