Հղիության ընթացքում արգանդի վզիկի կարերը

Հղիության ընթացքում արգանդի վզիկի կարերը դրվում է այն դեպքում, երբ կա վաղաժամ ծննդաբերության վտանգ: Այս իրավիճակը հաճախ տեղի է ունենում հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Պտուղը գնալով աճում է, իսկ թուլացած արգանդի մկանները չեն կարող դիմակայել ճնշմանը, ինչը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Իսկ երեխայի լիովին ջրավորված չլինելը, սպառնալիք է նրա կյանքի համար:

1/5/2019 1740 դիտում ID # 27854431
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում ե՞րբ և ինչո՞ւ են դնում արգանդի վզիկի կարերը:

Նորմալ ընթացող հղիության դեպքում արգանդի վզիկը բացվում է միայն այն դեպքում, երբ օրգանիզմը պատրաստ է ինքնուրույն ծննդաբերության, իսկ երեխան լիովին ձևավորված է: Իսկ երբ օրգանիզմում առկա է պաթոլոգիական պրոցես, որը հանգեցնում է հղիության վաղաժամ ընդհատման, արգանդի պարանոցի կարերը լավագույն լուծումը կդառնա:
Հղիության ընթացքում արգանդի վզիկի կարերը խիստ ցուցված են արգանդ-պարանոցային անբավարարության դեպքում, կարճ արգանդի պարանոցի դեպքում, թույլ պարանոցի մկանների դեպքում: Այս դեպքերը սպառնում են երեխայի կյանքին, և հարկավոր է լինել ուշադիր և հսկողության տակ:
Արգանդ-պարանոցային անբավարարության պատճառներն են՝
• անդրոգեների բաձրացումը,
• բնածին արատները,
• նախորդ ծննդաբերությունից առաջացած բարդությունները,
• աբորտները:
Արգանդի վզիկի կարերը անհրաժեշտ է դնել հղիության 14-ից մինչև 25-րդ շաբաթների ընթացքում, որպեսզի խուսափենք ինֆեկցիայի ներթափանցումից, հարպտղային հեղուկի արտահոսքից:

Ե՞րբ է նախատեսված վիրաբուժական միջամտությունը:

Նախքան կարեր դնելն անհրաժեշտ է ախտորոշում կատարել լրացուցիչ հետազոտությունների միջոցով (ուլտրաձայնային, սոնոգրաֆիա և այլն), որպեսզի չվնասեն ոչ երեխային, ոչ էլ մորը:
Նախքան վիրահատելը անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ՝
• արգանդի շարանոցի երկարությունը 20մմ և պակաս լինելը,
• արգանդի պարանոցի բացվածքը,
• հղիության ժամկետը ոչ ավելի, քան 14 շաբաթը և ոչ ուշ, քան 25-րդ շաբաթը,
• ամբողջական պտղապարկը և հարպտղային հեղուկի արտահոսքի բացակայությունը,
• վարակիչ հիվանդությունների բացակայությունը…
Եթե հիվանդն ունի արյան հետ կապված խնդիր կամ արյունահոսում է, ապա կար դնելը հակացուցված է: Այս դեպքում կիրառվում է դեղորայքային թերապիա, և հղի կնոջը խորհուրդ է տրվում պահպանել առավելագույն հանգիստ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018