Աշխարհի դպրոցների ամենադաժան պատիժները

Պարզվում է աշխարհում դեռ կան դպրոցներ, որտեղ պատիժները շատ դաժան են:

9/16/2016 4274 դիտում ID # 27865714
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երրորդ աշխարհի երկրներ

Պակիստանում աշակերտներին ստիպում են 8 ժամ ղուրան կարդալ՝ դասից երկու րոպե ուշանալու համար: Ականատեսի ասելով՝ այդ պատիժը կիրառվում է և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների նկատմամբ:
Իսկ Աֆրիկայում մինչև այսօր կան խիստ պատժի միջոցներ, ամեն սովորական մանկական չարությունների համար: Օրինակ՝ Նամիմբիայում մեղավորը պետք է մի քանի ժամ կանգնի ծառի տակ, որի վրա կա կրետների բույն: Դա հատկապես վերաբերվում է աղջիկներին, որոնք, իրավունք չունենալով սովորել դպրոցում, գաղտնի հետևում են տղաներին:
Լիբերիան և Քենիան սրանցից ետ չեն մնում: Այստեղ երեխաներին չլսելու համար ծեծում են մտրակով:
Միանմայում դրանից ավելի վատ է: Ամենասովորական չարաճճիության համար (խոսել դասի ժամանակ, վազել դասամիջոցին, առաջադրանքներում արված սխալի դեպքում) ձեռնափայտով խփում են երեխայի սրունքներին, ձեռքերին և հետույքին ամբողջ դասարանի մոտ: Իսկ ավելի լուրջ բացթողումների համար աշակերտին պարտադրում են նստել խաչած ձեռքերով, որից հետո այսպես կոչված «ուսուցիչը» քաշում է նրա ականջները:

Իսկ ինչպե՞ս է քաղաքակիրթ Եվրոպայում

Եվ որքան էլ սարսափելի է, նույնիսկ զարգացած երկրներում դեռևս գոյություն ունեն մարմնական պատիժներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան հայտնի է դրանով: 2011թ.-ին կառավարության պահպանողական կուսակցությունը վերացրեց արգելքը դպրոցում մարմնական պատիժների նկատմամբ, վկայակոչելով այն փաստը, որ երիտասարդ սերունդը բոլորովին սանձարձակ է և ապրում է ինտերնետում: 
Իսկ Ֆրանսիայում աշակերտներին կարող են պատժել իրենց ծնողների պատճառով, որոնք ուշ են երեխային դպրոցից վերցրել: Այդտեղ նույնիսկ տուգանքներ են սահմանել նրանց համար, ովքեր երկու անգամից ավել են ուշացել: Բացի այդ, այս երեխաներին վարքի համար նշանակում են անբավարար:
Գերմանիան ավելի լոյալ է իր նոր սերնդի հանդեպ: Սակայն այստեղ էլ գոյություն ունի պատիժ, որից աշակերտները վախենում են, ինչպես կրակից. դա ամառային դպրոցն է: Եթե աշակերտը չի հավաքել հաճախման ժամերի քանակը, կարևոր չէ ինչ պատճառով, դպրոցը պարտադրում է արձակուրդի փոխարեն երեք շաբաթ ամեն օր հաճախել ամառային դպրոց: Այդ ուսման համար, իհարկե, վճարում են ծնողները:

Այլ երկրներ

Կորեական կրթական համակարգը իր մեջ ներառում է երկու պատժի տեսակ՝ անհատական և խմբակային: Առաջինի դեպքում ուսուցիչը ցուցափայտով խփում է երեխայի մարմնի տարբեր մասերին, իսկ երկրորդ դեպքում մեկ երեխայի սխալի պատճառով պատժվում է ամբողջ դասարանը, որի ժամանակ ստիպում են աշակերտներին բռնել մեկ մեկու ձեռքն և բարձրացնել վերև և այդպես պահել:

Չի կարելի շրջանցել նաև ԱՄՆ-ն: Այստեղ կրթական համակարգն ամենաբարդն է աշխարհում: Ի վերջո, որքան նահանգներ կան, այնքան էլ՝ աշակերտների գնահատման չափանիշներ: Որոշ նահանգների դպրոցներում դեռևս կան մարմնական պատիժներ: Դրանց թվում են՝ Ալաբաման, Ջորջիան, Արկանզասը: Հատկապես Ալաբամայում կատարված դեպքը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում, երբ յոթ տարեկան երեխայի մայրը բողոքեց ոստիկանությունում, որ ուսուցիչը ծեծել է իր երեխային: Ըստ երեխայի պատմածի՝ ուսուցիչն իրեն ծեծել է միայն նրա համար, որ առանց թույլտվության մտել է դասասենյակ: Ի դեպ, փորձաքննության ժամանակ դպրոցի տնօրենը հայտարարեց, որ այդ պատիժը արդարացի է եղել:
Սակայն ԱՄՆ-ում և Կանադայում-ում հիմնականում ամենախիստ պատիժ է համարվում՝ արգելել աշակերտին հաճախել դպրոց մի որոշ ժամանակ: Ընդ որում, եթե երեխային պատժել են դասի ընթացքում անկարգ լինելու համար, ապա ծնողը պարտավոր է երեխային տանել հոգեբանի մոտ, որպեսզի պարզի այդպիսի վարքի պատճառը:
Ռուսաստանի և Ուկրաինայի դպրոցներում ոչ հաճախ, սակայն նույնպես հանդիպում են տարօրինակ և երբեմն դաժան պատժի ձևեր: Օրինակ՝ Կիևի շրջանի դպրոցներից մեկը հայտնի դարձավ նրանով, որ աշակերտներին, ովքեր ուշացել են կամ եկել են ոչ համազգեստով, հենց այդ պահին լուսանկարում էին և վիրավորական գրություններով փակցնում «ամոթի ցուցանակ»-ի վրա:
Ահա այսպիսին են 21-րդ դարի դպրոցները: Արդյո ՞ք ինչ-որ մեկին պետք է հիշեցնել, որ յուրաքանչյուր երեխա վառ անհատականություն է՝ թանկագին և փխրուն ներաշխարհով: Իսկ մենք՝ մեծերս, պարտավոր ենք պաշտպանել, զարգացնել, սիրել և երեխայի մեջ սերմանել այն ամենը, ինչը լավ է և ճիշտ, ինչը որ մենք կարող ենք տալ: Իսկ եթե հանդիպել եք դաժան և անհեթեթ վերաբերմունքի երեխաների հանդեպ դպրոցում կամ ծնողների կողմից, պատմե’ք այդ մասին, փրկե’ք նոր սկսվող կյանքը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016