7 հայտնի լոգոտիպ, որոնցում կա թաքնված իմաստ

Միշտ հետաքրքիր է իմանալ, որ մեր սիրելի ընկերությունների  տարբերանշանները իրականում իրենցից շատ ավելին են ներկայացնում, քան պարզապես գեղեցկություն և հակիրճություն: Ստացվում է, որ գրեթե յուրաքանչյուր գիծը, նրա երկարությունը, հաստությունն ու գույնը կարևոր դեր են խաղում:

6/8/2017 2060 դիտում ID # 28451479
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հունդայի

Շատերը հակված են մտածել, որ Hyundai  տարբերանշանը  կորեական կոնգլոմերատի անվան առաջին տառն է, ո՛ չ ավելին: Բայց իրականում H տառը իրենից ներկայացնում է իրար ձեռք սեղմող երկու մարդ (մի կողմից հաճախորդն է, իսկ մյուս կողմից՝ ընկերության ներկայացուցիչը):

Ադիդաս

«Adidas» մարզահագուստի  խանութների ցանցը իր անվանումը ստացել է ֆիրմայի հիմնադրի՝ Ադոլֆ Դասլերի անունից: Տարբերանշանը փոխվել է մի քանի անգամ, բայց միշտ  ներառում է իր մեջ երեք գիծ: Ներկայումս նրանք խոնարհված են, ձևավորում են եռանկյունի սար: Դա խոչընդոտների խորհրդանշական պատկեր է, որոնք պետք է հաղթահարեն բոլոր մարզիկները:

Ամազոն

Առաջին հայացքից  «Amazon» տարբերանշանը իր մեջ անսովոր ոչինչ չի թաքցնում, բայց նա օգնում է հասկանալ ապրանքանիշի փիլիսոփայությունը: Դեղին սլաքը հիշեցնում է ժպիտ: «Amazon.com» -ը ցանկանում է, որ իր հաճախորդները բավարարված լինեն: Սլաքը նաև կապում է A և Z տառերը`  ակնարկելով, որ այս խանութում կա ամեն ինչ` սկսած Ա-ից մինչև Ֆ:

Տոյոտա

Շատերը ճապոնական ավտոմոբիլային «Toyota» տարբերանշանը համեմատում են գլխարկով հովվի (Cowboy) գլխի հետ, սակայն այն իրենից ներկայացնում է թելած ասեղ: Դա ընկերության անցյալի ինքնատիպ ակնարկն է, որը իր հիմնադրման սկզբում զբաղվում էր կարի մեքենաներով: Սակայն  տարբերանշանը ունի ևս մեկ փոքրիկ գաղտնիք. նրա առանձնացված մասերը ներկայացնում են Toyota բառի տառերը: 

Կոնտինենտալ

«Continental»-ը մեքենայի անիվներ արտադրող ֆիրմա է: Անվան առաջին երկու տառերում կարող ենք տեսնել անիվի պատկերը ընթացքի մեջ:

Ֆորմուլա 1

Նայելով F տառի և կարմիր գծերի միջև ընկած դատարկ տարածությանը՝ կարող ենք տեսնել 1 թիվը: Տարբերանշանը առաջացնում է արագության զգացողություն:

Բիթս

B տառը և կարմիր, կլոր շրջանը ամերիկական «Beats» ֆիրմայի (աուդիո սարքավորումներ արտադրող ընկերություն) տարբերանշանն է, որը իրենից ներկայացնում է ականջակալներով մարդ:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016