Կրախմալը կփոխարինի բոտեքսին

Դիմել բոտեքսի ներարկումների օգնությանը Դուք միշտ էլ կարող եք: Բայց մինչ այդ, դրա փոխարեն փորձեք սովորական կրախմալի հիման վրա պատրաստված դիմակ: Գիտակներն ասում են, որ վերջինիս արդյունքը ոչնչով չի տարբերվում բոտեքսի արդյունքից: Դիմակը նախատեսված է հասուն մաշկի համար, որն ունի հոգնած տեսք: Այն հեռացնում է փոքր կնճիռները և սնուցում մաշկը:

8/25/2016 8101 դիտում ID # 30159994
Առողջություն Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Դիմակը պատրաստում են հետևյալ կերպ՝

Վերցրեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի կրախմալ, լուծեք այն կես բաժակ ջրի մեջ և լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք 500 մլ եռացրած ջուր և եփեք, մինչև ստանաք պինդ զանգված: Ավելացրեք 5 ճաշի գդալ գազարի թարմ քամած հյութ և 1 ճաշի գդալ թթվասեր: Խառնեք զանգվածը, քսեք դեմքին և թողեք 20-25 րոպե: Լվացեք տաք ջրով և դեմքին քսուկ քսեք: Մնացած զանգվածը պահեք սառնարանում և օգտագործեք երեք օրվա ընթացքում: 
Ավելի լավ արդյունքի հասնելու համար դիմակը պետք է օգտագործել երեք օր շարունակ:

Բնական միջոց հզոր բակտերիաների դեմ.

Գիտնականները փորձարկել են համեմի սերմերից ստացված յուղի նմուշների փոխազդեցությունը կյանքի համար վտանգավոր 12 բակտերիաների հետ: Լուծույթը, որը ոչ ավել, քան 1,6 % համեմի սերմի յուղ է պարունակում, դանդաղեցնում է հիվանդաբեր բակտերիաների աճը և ոչնչացնում դրանց մեծ մասը:
Գիտնականները պարզել են, որ համեմի յուղը քայքայում է նույնիսկ այնպիսի բակտերային բջիջների արտաքին թաղանթը, ինչպիսիք են սալմոնելան, աղիքային ցուպիկը և ստաֆիլոկոկը: Հետազոտողներից մեկը նաև հայտարարել է, որ համեմի յուղը օգտակար է միլիոնավոր մարդկանց համար, ովքեր տառապում են սննդային հիվանդություններով:

Այն կարող է հակաբիոտիկների բնական այլընտրանք լինել:
Համեմը կարող է օգտագործվել լոսյոնների, բերանի խոռոչի ողողման հեղուկների և նույնիսկ շատ դեղամիջոցների դեմ կայուն բակտերային վարակների բուժման համար նախատեսված դեղահաբերում: Այս բակտերիաներից ազատվելու այլ արդյունավետ միջոց գոյություն չունի:

Հայտնագործությունը բազմաթիվ մարդկանց կյանքը բարելավելու հնարավորություն կտա: Ամեն տարի սննդային թունավորումից տուժած մեկ միլիոն մարդուց մոտ 500-ի դեպքում գրանցվում է մահացության դեպք: 2009-ից 2010թթ. ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում նույնքան մարդ մահացել է ստաֆիլոկոկից, ընդ որում, վարակվածների ընդհանուր թիվը երկու հազարի չէր հասնում:

Գիտնականները համեմի յուղի ազդեցությունը բացատրում են հետևյալ կերպ`

Այն քայքայում է բակտերիալ բջջի թաղանթի և այն շրջապատող միջավայրի միջև պատնեշը, խախտում է կենսական նշանակության գործընթացները, այդ թվում նաև շնչառությունը, ինչը վերջիվերջո հանգեցնում է բջջի մահվանը:
Այնուամենայնիվ, բժշկության մեջ այս բնական միջոցի լայն կիրառման համար անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները:
Համեմը լայն տարածում ունի միջերկրածովյան և ասիական խոհանոցներում: Այն դեռևս հնուց հայտնի էր իր բուժիչ հատկություններով, սակայն դրա աշխատանքի սկզբունքն այն ժամանակ անհայտ էր:

Աբերդինյան համալսարանի մանրէաբանության վաստակավոր պրոֆեսորն ասում է.

Մեզ շատ վաղուց հայտնի էր համեմի հակաբակտերիալ հատկությունների մասին, բայց խնդիրն այդ հատկությունների ճիշտ հատվածում օգտագործելն էր սալմոնելոզի, ստաֆիլոկոկի կամ ցանկացած այլ հիվանդության բուժման համար: Եթե բժշկությունն ընդունակ է դրան, ապա հայտնագործությունները երկրորդ պլան են մղվում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016