Ինչպե՞ս ընտրել նախածննդյան գոտին

Նախածննդյան գոտին օգտագործվում է հղիության ընթացքում: Այն ապահովում է արգանդի մեջ պտղի օպտիմալ դիրքը`կանխելով նրա իջեցումը: Նախածննդյան գոտիները նշանակվում են բժիշկի կողմից և ունեն ցուցումներ: Այդ գոտին ունի օրթոպեդիկ ազդեցություն. հանգստացնում է ողնաշարը և մկանները, կանխում է մեջքի ցավը, ոտքերում ծանրության զգացումը:

10/20/2018 2064 դիտում ID # 30935409
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նախածննդյան գոտին կարող են կրել հետևյալ ցուցումների ժամանակ՝
▪ երբ կա վաղ ծննդյան վտանգ,
▪ բազմակի հղիության դեպքում,
▪ մանկաբարձական պաթոլոգիաների ժամանակ,
▪ կրկնվող հղիության ժամանակ,
▪ գոտկային շրջանում ցավերի դեպքում,
▪ մաշկի ձգվածության դեպքում,
▪ երակների վարիկոզի դեպքում,
▪ ոտքերում ծանրության զգացում ունենալու դեպքում,
▪ ակտիվ կյանք վարելու դեպքում և այլն:

Հղիների մեծամասնությունը այն կրում են իրենց ցանկությամբ, բայց սովորաբար այն պետք է նշանակի բժիշկը՝ կախված հղիության ռիսկից:
Գոյություն ունեն նախածննդյան գոտու մի քանի մոդելներ, որոնք նախատեսված են միայն հղիների համար, քանի որ այն թույլ է տալիս արդյունավետորեն վերաբաշխել ճնշումը որովայնի ստորին հատվածում: Նախածննդյան գոտիները պատրաստված են ձգվող, էլաստիկ մատերիալից և որովայնային հատվածում ունեն լայնացած հատված, որը թույլ է տալիս թեթևացնել ճնշումը որովայնի ստորին հատվածում: Կան գոտիներ, որոնք իրենց վրա կրում են ձգվող ժապավեններ և շատ հարմար են տարբեր չափսերի համար: Կան գոտիներ որոնք կարող եք կրել և՛ հղիության ընթացքում, և՛ ծննդաբերությունից հետո: Նախքան նախածննդյան գոտու ընտրելը, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ. շատ կարևոր է, որ այն անհանգստություն չառաջացնի, չսեղմի որովայնին, ստամոքսին, չսահմանափակի հղի կնոջ շարժումները, լինի հարմար հագուստի տակից հագնելու համար և այլն: Նախածննդյան գոտիները կարելի է կրել հղիության 4-րդ ամսից: Անհրաժեշտ է, որ այն կրեք 3 ժամ, հանեք, 30 րոպե հանգստանաք և շարունակեք նույն կերպով: 24 ժամ կրել այն չի թույլատրվում. քնից առաջ անպայման պետք է հանել: Հիշեք, որ այն չպետք է ճնշի որովայնը, Ձեզ անհանգստություն չպետք է պատճառի: Սխալ գոտի ընտրելու դեպքում դուք կարող եք վտանգել երեխայի առողջությունը. բարդություններից խուսափելու համար պետք է ճիշտ ընտրել չափսը, կամ ընտրել այպիսի գոտի, որը հնարավորություն կունենա՝ ընդունելու Ձեր նախընտրած չափսը:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018