Բացահայտվել է նոր թիրախ հակադեպրեսանտների համար

Մի խումբ գիտնականներ Northwestern Medicine-ից, նոր ուսումնասիրություններ կատարելով գլխուղեղում գտնվող կենտրոնններից մեկի հետ՝ ցույց են տվել, որ գենային թերապիայի կիրառությունը կարող է նպաստել դեպրեսիվ խանգարումների բուժման նոր մեթոդների ստեղծմանը։

1/13/2018 1572 դիտում ID # 32633543
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հետազոտողները բացահայտել են, որ HCN ալիքներ կոչվող ինտեգրալ սպիտակուցների քանակի նվազեցումը մկների մոտ նվազեցնում է նաև վերջիններիս դեպրեսիվ վարքը։ Եվ, եթե իրագործվի այս նույն գործընթացը նաև մարդու օրգանիզմում, ապա հնարավոր կլինի հետազոտության արդյունքներն օգտագործել դեպրեսիայի բուժման նոր թերապևտիկ մեթոդների որոնումների համար, որոնք կօգնեն այն մարդկանց, ովքեր ռեզիստենտ են ներկայումս գոյություն ունեցող բուժման ձևերի նկատմամբ։

«Դեպրեսայի բուժման համար նախատեսված՝ այսօր հասանելի դեղամիջոցների մեծ մասը օգնում են մարդկանց, սակայն որոշների վրա դրանք ժամանակի ընթացքում դադարում են ազդեցություն ունենալ, իսկ որոշների վրա ի սկզբանէ էլ չեն ազդում»,- ասում է ուսումնասիրության ավագ հետազոտող, Հյուսիս-Արևմտյան համալսարանի Ֆայնբերգ բժշկական դպրոցի նյարդաբանության և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյն Չետկովիչը։ «Կա դեպրեսիայի բուժման նոր մեթոդների իրական անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի օգնել այն մարդկանց ովքեր հիասթափվել են գոյություն ունեցող բուժման մեթոդներից»։

Գոյություն ունեցող դեպրեսիայի բուժման համար նախատեսված դեղերի մեծ մասը ազդում է հույզերի և տրամադրության վրա՝ բարձրացնելով որոշ նեյրոտրանսմիտերների (սերոտոնին, դոֆամին և նորադրենալին) մակարդակը։ Եվ այն փաստը, որ այս պրեպարատները բացարձակապես արդյունավետ չեն դեպրեսիայով տառապող շատ մարդկանց համար, խոսում է այն մասին, որ գոյություն ունեն դեպրեսիայի հիմքում ընկած նաև այլ մեխանիզմներ, որոնք կարող են դառնալ բուժման նոր մեթոդների թիրախ։
Հաջորդ հետազոտության շրջանակներում գիտնականները փորձելու են հարմարեցնել վիրուսային գենաթերապիան մարդկանց համար։ Նրանք արդեն ստացել են ֆինանսավորում հոգեկան առողջության ազգային ինստիտուտից այնպիսի փոքր մոլեկուլների բացահայտման համար, որոնցից հնարավոր կլինի ստանալ դեղորայք գլխուղեղում գտնվող HCN ալիքներն «անջատելու» համար։

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016