Գիտակցությունն ընդլայնող 10 ֆիլմ

Այս ֆիլմերը դիտելուց հետո Դուք լուռ հիացմունք կապրեք և տիեզերական ընդհանուր հորինվածքի մի մասը Ձեզ կզգաք:

12/3/2016 2811 դիտում ID # 32790281
Արվեստ Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

‹‹Մարտական ակումբ›› (Fight Club)

Մի գեղեցիկ օր մի մեծ համակարգի փոքրիկ մարդ, որ խճճվել էր սպառողական գոյության կպչուն ցանցերում, ինքնաթիռում հանդիպեց ակտիվ գործունյա, օճառի վաճառքով զբաղվող Թայլեր Դարդենին: Այս բախտորոշ հանդիպումից էլ հասարակ Կլերկի կյանքը հիմնավորապես փոխվեց:

‹‹Անիծյալների կղզին›› (Shutter Island)

Երկու ֆեդերալ մարշալներ՝ Թեդդի Դենիելսը և Չակ Օուլը, գալիս են շատ վտանգավոր հանցագործների հոգեբուժարան, որպեսզի հետախուզեն հիվանդներից մեկի խորհրդավոր անհետացումը: Սովորական հետախուզությանն ավելանում է նաև փոթորիկը, որը կղզին (որի վրա էլ գտնվում է հոգեբուժարանը) մեկուսացնում է ցամաքից, իսկ դիտորդին՝ իրականությունից: Կղզու վրա ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում: եվ բոլորն այդ մասին գիտեն…

‹‹Պիջակ›› (The Jacket)

Ջո Սթարքսն ամուր բնավորությամբ և անկեղծ բարի աչքերով կերպար է: Նա հոգեբուժարան է ընկնում՝ մեղադրվելով հանցագործության մեջ, որն ինքը չի կատարել:

‹‹Պարոն Ոչ ոքը›› (Mr. Nobody)

Երեխան սիրում է մորը, նույնքան ուժգին էլ սիրում է հորը, սակայն նա ստիպված է ընտրություն կատարել. ընտրություն, որից կախված է նրա ամբողջ կյանքը, որի մասին նա ավելի շատ բան գիտի, քան իր ծնողները: Սա շնո՞րհ է, թե՞ անեծք: Իսկ սա ինչ-որ նշանակություն ունի՞, թե՝ ոչ: Եվ արդյո՞ք դա կարևոր է: Նա գիտի՝ ինչ է իրեն սպասվում:
Ուզո՞ւմ է նա դա…
Դժվար թե…

‹‹Տասներեքերորդ հարկ›› (The Thirteenth Floor)

Մի մեծագույն համակարգչային մասնագետ և ծրագրավորող ստեղծել է այնպիսի համակարգ, որը մարդուն թույլ է տալիս ներառվել իսկական վիրտուալ իրականության մեջ՝ XX դարի 30-ական թվականների Նյու Յորք: Չհամբերելով, մինչև այն ամբողջությամբ պատրաստ կլինի, նորաթուխ, սակայն արդեն երիտասարդ ստեղծողը համարձակվում է այցելել իր նոր իրականություն սեռական հաճույքների համար:

‹‹Շատրվան›› (The Fountain)

Երեք պատմություն, երեք տարբեր ժամանակային ինտերվալներում. մի մարդու զգացմունքի անշահախնդրության պատմությունները: Եվ յուրաքանչյուր պատմութուն կարող է առանձին ֆիլմ համարվել, և յուրաքանչյուրը պետք է Օսկարի արժանանա, թեկուզ միայն ազնվության և սիրո համար:

‹‹Թրումենի շոուն›› (The Truman Show)

Դուք այստեղ հեծանիվերով արջեր չեք տեսնի: Ծաղրածուներ նույնպես չկան: Կա միայն Թրումենը, ով ապրում է հեռուստացույցի մեջ: Նրա աշխարհում դաժանության, արտասուքի և ցինիզմի հետք անգամ չկա: Դուք կարող եք ցավակցել նրան կամ նախանձել, արտասվել կամ ծիծաղել: Այս շոուն մեկընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:

‹‹Հիշիր›› (Memento)

Երիտասարդ Լեոնարդի մոտ հազվադեպ հիվանդություն են հայտնաբերել՝ կարճատև հիշողության կորուստ: Նա ամեն ինչ հիշում է մինչև իքս օրը՝ իր կնոջ մահվան օրը, սակայն չգիտի, թե երբ է երեկ գիշերել, և ինչ մարդիկ են իրեն շրջապատում: Այդպիսի ախտորոշմամբ մարդիկ պառկած են հատուկ հաստատություններում, սակայն Լենին նպատակ ունի. նա պետք է վրեժ լուծի կնոջ մահվան համար:

‹‹Մատրիցա›› (Matrix)

Երկրի վրա ամբողջ կյանքը երազ է: Առանց մեկ ուրիշի օգնության անհնար է արթնանալ, իսկ գլուխ հանել, թե ինչն ինչպես է, առավել ևս: Մարդիկ ապրում են՝ չկասկածելով անգամ, որ նրանք ընդամենը էներգիա են:

‹‹Անտեղի մարդը›› (Den brysomme mannen)

Ֆիլմն ընտրության մասին է: Շրջանակների մասին, որոնք ինքներս մենք ենք մեզ համար դնում՝ վարվելով կյանքում այնպես, ինչպես ընդունված է: Մեծամասնությունը երազում է աշխատանքի մասին, որի պատուհանից լավ տեսարան կբացվի իր աշխատասենյակի, բնակարանի, ազատ հարաբերությունների մասին: Այս տարօրինակ քաղաքի բնակիչներն ունեն այդ ամենը, և առաջին հայացքից ոչ մի խնդիր չկա: Նրանք ապրում են առանց էմոցիաների, անգամ ծիծաղում են իներցիայով, ոչ թե նրա համար, որ ցանկանում են ինչ-որ մեկին նվիրել իրենց ուրախությունը:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016