Անեսթեզիան ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության գործընթացը մշտապես սթրեսային է՝ ինչպես մոր, այնպես էլ չծնված երեխայի համար: Ժամանակակից բժշկության մեջ այս բացասական գործոնը կարելի է վերացնել անեսթեզիայի միջոցով, որի ժամանակ կնոջ գիտակցությունը պահպանվում է:

10/16/2018 1231 դիտում ID # 32865351
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Տեխնիկայի էությունը ներարկումն է, որը կատարվում է մինչև ծննդաբերական գործունեության սկսվելը: Ներարկումը կատարվում է ողնաշարից և ծննդաբերության անցավ ընթացքը երաշխավորվում է: Այդ անզգայացումը կոչվում է էպիդուրալ անզգայացում: Բնականաբար, շատ կանայք ուշադրություն են դարձնում ծննդաբերական այդ ելքին, բայց չգիտեն, թե արդյո՞ք այն կարելի է ամեն ժամանակ օգտագործել: Անզգայացումը կատարվում է մեկ անգամ, և եթե այն բավարար չէ, ապա այն կարելի է ավելացվել: Անզգայացման ազդեցությունը պահպանվում է մինչև ծննդաբերական գործընթացի ավարտը: Այս տեխնիկայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ բժիշկի կատարած միջամտությունների ժամանակ կինը ցավ չի զգում: Միայն բժիշկն է իրավասու որոշել, թե որ անզգայացման տեսակն է համապատասխանում Ձեզ: Անցգայացնող դեղորայքը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա կամ տհաճություն, հետևաբար, կարևոր է ճշգրիտ հաշվարկել դեղերի չափաբաժինները՝ հիշելով, որ յուրաքանչյուր մարդու մարմին եզակի է և ունի իր առանձնահատկությունները: Նման իրավիճակի ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում նախօրոք որոշակի դեղորայքների ընդունելիության փորձեր անցկացնել, այսինքն՝ դրվում է «պռոբա»:

Կանանցից ստացված տեղեկություններով՝ էպիդուրալ անզգայացումը հակացուցումներ չունի և կինը՝ ինքը կարող է ընտրել ծննդաբերության ելքը: Կան դեպքեր երբ կինը նախընտրում է բնական ճանապարհով ծննդաբերություն՝ անկախ նրա բարդության աստիճանից և ելքից: Կան դեպքեր, երբ մայրը «պայմանավորվում է» իր չծնված երեխայի հետ, որ նա չի բարդացնի ծննդաբերության ընթացքը և գնում է բնական ճանապարհով ծննդաբերության: Կան դեպքեր, որոնց ժամանակ ցուցված է միայն էպիդուրալ անզգայացումը, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, տեղեկանալ էպիդուրալ անզգայացման դրական և բացասական կողմերի մասին և հետո որոշել ծննդաբերության ելքը: Շատ հոգեբաններ պնդում են, որ այս մոտեցումն ապահովում առողջ հղիության և ծննդաբերության ընթացքը:

Եթե ցանկանում եք ամբողջական տեղեկություն ստանալ էպիդուրալ անզգայացման մասին, ապա դիմեք մեզ:
«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները:
Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք`
Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018