Աշխարհի նոր հրաշալիքը՝ Իգուասու ջրվեժը

Հայտնի է, որ 2011 թ. անցկացվել է համաշխարհային քվեարկություն, որի արդյունքում աշխարհի նոր 7 հրաշալիքներ են ընտրվել: Նորաթուխ հրաշալիքներից մեկն Իգուասու ջրվեժն է:

5/31/2017 3354 դիտում ID # 33721848
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Աշխարհի 7-րդ հրաշալիքը Իգուասու ջրվեժներն են. այոʹ, հենց ջրվեժները, քանի որ Իգուասուն ջրվեժային համալիր է, որոնց միջև փոքրիկ կղզյակներ ու ցամաքի կտորներ կան: Ընդհանուր առմամբ համալիրն ընդգրկում է 275 ջրվեժ: Ջրվեժի ընդհանուր լայնությունը 4 կմ է, որը 1,2 կմ-ով մեծ է աշխարհի ամենամեծ ջրվեժից՝ Վիկտորիայից: Ջրի անկման բարձրությունը 80 մ է:
Այս անսովոր բնական երևույթը Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին է: Իսկ «Իգուասու» անվանումը ջրվեժին տվել են դեռ հին հնդկացիները: Այն թարգմանաբար նշանակում է «Մեծ ջուր»:

Համալիրի ամենատպավորիչ ջրվեժը «Սատանի կոկորդ»-ն է: Այն ամենամեծ ու ամենաարտասովոր ջրվեժն է, որը պայտաձև է և մեկ րոպեում այնքան ջուր է թափվում, որ ջրվեժի վրա 30-մետրանոց ցայտերի ամպ է գոյանում: Հենց այդ ամպի վրա էլ ցերեկվա ժամերին ծիածան է հայտնվում: Երբեմն լուսնյակ գիշերներին կարելի է նաև «լուսնային ծիածան» տեսնել:
Այս բնական համակարգն այնքան հզոր է, որ ընդամենը 1 րոպեում ավելի քան 100 000 մ³ ջուր է թափվում: Իգուասու ջրվեժներն ավելի քան 20 հազար տարեկան են, իսկ դրանց հիմքը ձևավորվել է շատ ավելի վաղ՝ մոտ 150 մլն տարի առաջ հրաբխի ժայթքման արդյունքում:

Երբ գետի ջրի առաջին կաթիլները սկսեցին թափվել քարափից, այն հոսանքի ուղղությամբ 28 կմ-ով ավելի ներքև էր գտնվում: Սակայն ջրի ազդեցությամբ ջրվեժը տարեկան 3 մմ-ով հետ է գնում:
Քանի որ ջրվեժը երկու պետությունների միջև բնական սահման է հանդիսանում, դրանցից յուրաքանչյուրն իր սեփական ազգային պարկերն է ստեղծել: Ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բրազիլիայի տարածքում բազմաթիվ դիտարաններ են կառուցվել, որտեղից բացվում են աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ:
Ջրվեժները բաժանող կղզյակների միջև բազմաթիվ ճոպանուղիներ կան, որոնք հնարավորություն են տալիս հենց կղզյակներից զմայլվել ջրվեժների գեղեցկությամբ:

​​​Սակայն ամենագեղեցիկ տեսարանները բացվում են ուղղաթիռներից: Վերևից երևում է Իգուասույի ողջ համալիրը, դրա հզորությունն ու կախարդական գեղեցկությունը:

Հետաքրքիր դեպքեր.

1978 թ. մեծ երաշտի պատճառով Իգուասուի ջրվեժների համալիրը համարյա մեկ ամսով վերածվեց չոր և անշունչ քարափների, բայց անձրևներից հետո գետը կրկին հորդացավ:
Պատմությունը կրկնվեց նաև 2006 թ., երբ տեղումների երկար բացակայության պատճառով ջրվեժների մեծ մասը դադարեց գործել: Այսօր բոլոր ջրվեժներն էլ գործում են՝ ամեն օր իրենց գեղեցկությամբ ուրախացնելով զբոսաշրջիկներին: 

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016