Աշխարհի ամենավտանգավոր թույնը, որի հետ մենք ամեն օր առնչվում ենք

Ժամանակակից մարդն առերեսվում է մեծ վտանգի հետ, որն իր մեջ պարունակում է տեղեկատվության չվերահսկվող հոսքը: Շատ դժվար է այն սահմանափակել կամ նվազեցնել դրա ծավալը. տեղեկատվությունն ամենուր է և մեծ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:

12/2/2016 1516 դիտում ID # 33884916
Փաստեր Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Դուք, հավանաբար, լսել եք այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն բառերը ջրի վրա: Եթե ոչ, ապա առաջարկում ենք դիտել «Ջուրը» ֆիլմը: Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է ջրի մոլեկուլի կառուցվածքը փոխվում բառերի ազդեցության ներքո: Եթե դա որևէ դրական բան է, ապա մոլեկուլը ձեռք է բերում գեղեցիկ փաթիլի տեսք, իսկ եթե ինչ-որ բացասական տարր է պարունակում իր մեջ, քաոսային, տգեղ ձև է ստանում: 

Իսկ հիմա պատկերացրե՛ք՝ ինչ ազդեցություն ունեն բացասական բառերն ու մտքերը մարդկանց վրա. չէ՞ որ մարդու օրգանիզմն 80%-ով ջրից է բաղկացած։
Ցանկացած բացասական բառ կամ միտք քայքայող ազդեցություն է ունենում կենդանի օրգանիզմի վրա: 
Ինչո՞ւ չփորձենք մեզ զերծ պահել նման բացասական երևույթներից: 
Տեղեկատվությունը դարձել է ծանր մարսվող ուտեստ մեր օրգանիզմի համար: 
Ցանկացած տեղեկատվություն մեր մեջ արթնացնում է զգացմունքային արձագանք, և բացասական ինֆորմացիայի հաճախակի ստացվող մեծ քանակ կարող է հանգեցնել հյուծվածության:
Մի՛ նայեք այն ամենն, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ և Դուք կկարողանաք ավելի հանգիստ քնել: Փորձե՛ք Ձեզ զերծ պահել ինտերնետում առկա բացասական տեղեկատվությունից և Դուք էլ աշխատե՛ք չդառնալ վերջինիս աղբյուրը: Ձեր կյանքը կլինի ավելի որակյալ և հանգիստ: Շատ կարևոր է ամեն գործողության և երևույթին գիտակցաբար մոտենալ: Որևէ սնունդ պարզապես ուտելու փոխարեն, մտածե՛ք՝ ինչ եք ուտում: Մի՛ լսեք այն ամենն, ինչ Ձեզ ասվում է, մի՛ ապրեք պատրաստի նմուշներով, այլ առաջնորդվե՛ք սեփական զգացողություններով:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016