Հղիությունը և սրտաձև արգանդը

Հղիությունը և սրտաձև արգանդն ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Այս պաթալոգիան բնութագրվում է վերարտադրողական մարմնի դեֆորմացիայով, այսինքն՝ արգանդն ունենում է սրտի ձև:

1/5/2019 1631 դիտում ID # 34172561
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջացման պատճառները.

Սրտաձև արգանդը նման է տանձի, ներքևի հատվածը՝ պարանոցը, լայնացած է, իսկ վերևի հատվածը՝ փոքր ինչ նեղացած: Արգանդի խոռոչը նորմալ վիճակում 7x5 սմ է և կշռում է մոտավորապես 60 գրամ: Այս պաթոլոգիայի պատճառները դեռևս հայտնի չեն: Ենթադրվում է, որ սա բնածին արատ է:
Անոմալ կառուցվածքի պատճառներն են՝ վիտամինների բացակայությունը, հիպոքսիան, սթրեսային վիճակները, օրգանիզմի թունավորումը, էնդոկրին համակարգի քրոնիկ հիվանդությունները, սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, վարակիչ հիվանդությունները:
Սրտաձև արգանդը երբեմն առաջացնում է անպտղություն և ունի ժառանգական բնույթ:

Ինչո՞վ է վտանգավոր սրտաձև արգանդը:

Հղիությունը կարող է ընթանալ նորմալ, սակայն արգանդի այդ ձևը կարող է վտանգավոր լինել.
• առաջացնելով պտղաձվի ոչ ճիշտ իմպլանտացիա: Հատկապես երբ այն շատ ներքև է ամրանում, բարդացնում է ծննդաբերության ընթացքը:
• առաջացնելով պտղի ոչ ճիշտ դիրք արգանդի խոռոչում: Այն կարող է լինել տոտիկային, լայնական, իսկ ծննդաբերությունը կարող է ավարտվել կեսարյան հատմամբ:
• առաջացնելով հղիության ընդհատում կամ վաղաժամ ծննդաբերություն: Հետծննդաբերական շրջանում նկատվում է արյունահոսություն՝ արգանդի վատ կրճատման հետևանքով:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018