Նա ողջ Չինաստանը ողողել է կեղծ թղթադրամներով

Համաձայն փաստացի տվյալների՝ Չինաստանում կեղծ թղթադրամների 96.7%-ը տպվել է մեկ մարդու կողմից:

6/2/2017 1786 դիտում ID # 34501175
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Համաձայն տվյալների՝ այդ փողերը, որոնք շրջանառվում են Չինաստանում, պատրաստել է Պենգ Դահիանգը: Այդ տարեց նկարիչ-չարագործը երկար տարիներ նկարել է հին յուաններ՝ չկիրառելով համակարգչային տեխոնլոգիաներ, իսկ արդյունքը եղել է պարզապես ապշեցուցիչ: Չինական ոստիկանությունը նրան ձերբակալել է և դատապարտել ցմահ ազատզրկման: Նրան մեղադրել են ոչ միայն կեղծ թղթադրամների տպման, այլ նաև փաստաթղթերի կեղծման մեջ: Նկարիչն առանց խնդրի կեղծում էր համալսարանական դիպլոմներ, փաստացի վկայականներ և, անգամ, սննդի տոմսեր:
Պեն Դահիանգը ձերբակալվել է 73 տարեկան հասակում, ով միայնակ հասցրել է շրջանառության մեջ դնել մի քանի միլիոն յուան: Չինացին մեքենայությունները կատարել է խոշորացույցի և ժապավենային ֆոտոխցիկի օգնությամբ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներից չի օգտվել: Պենգ Դահիանգը թղթադրամների պատրստման համար գնել է շաբլոններ, իսկ նկարված թերթերի արժեքը տատանվում էր 50 000 յուանից (8 000 դոլար) մինչև 120 000 յուան (20 000 դոլար):

Նկարված թղթադրամները գրեթե չեն տարբերվում իրականներից: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տպող մեքենան, բարձր որակի թանաքներ և պոլիէթիլենային ժապավեն: Թղթադրամներն այնքան լավ էին կեղծված, որ առանց մասնագիտական մեքենայի օգնության այն հնարավոր չէր լինի բացահայտել: Չնայած նրա ձերբակալությանը` Չինաստանում կեղծ թղթադրամների խնդիրը դեռ արդիական է, քանի որ նա բավականին շատ է տպել:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016