Մարմինը նախապատրաստել ծննդաբերության

Եթե Ձեր մարմինը նախապատրաստել եք ծննդաբերության մարմնամարզությունների միջոցով, ապա խորհուրդ է տրվում հղիության ընթացքում այն շարունակել. գնալ լողավազան, զբաղվել յոգայով և այլն:

11/8/2018 447 դիտում ID # 34507866
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կան մի քանի վարժություններ, որոնք խորհուրդ են տրվում հղի կանանց:
Նստեք հարթ մակերեսին, ոտքերը ծալեք ծնկան հոդերում՝ ծնկները կողմ տարած: Ձեր ծնկներին տվեք թիթեռնիկի տեսք: Վարժությունը կատարեք այնպես, որ ծնկները դիպչեն հատակին:
Կատարեք կքանստում: Դուք կարող եք նաև փորձել քայլել (նստած) դիրքով:
Դուք պետք է ընտրեք այն վարժությունները, որոնք հարմար են Ձեզ: Նման վարժություններն ուղղված են մկանների և կապանների ամրացման համար: Պտուկները նախապատրաստելու համար խորհուրդ է տրվում ցուցամատով և բթամատով քաշել պտուկից: Այս ձևն օգտագործվում է նաև հարթ պտուկների դեպքում: Խորհուրդ է տրվում նաև կրծքերի համար նախատեսված հատուկ լոգանքներ:
Արգանդի պարանոցը փափկեցնելու համար խորհուրդ է տրվում սեռական ակտով զբաղվել հղիության 36 շաբաթից, քանի որ սերմը պարունակում է նյութեր, որոնք փափկեցնում են արգանդի պարանոցը: Եթե հակացուցումները չկան, անհրաժեշտ է օգտագործել պահպանակ:
Շատ կարևոր է նախպատրաստել մաշկը, քանի որ հղիության ընթացքում այն ունի ձգվելու հատկություն: Դուք կարող եք նախապատրաստել Ձեր մաշկը՝ օգտագործելով մաշկի մերսման յուղեր: Յուղերը կարող եք քսել մաշկին լոգանքից հետո: Մերսումն ինքնին ավելի արդյունավետ կլինի, եթե այն կատարեք լոգանքի ժամանակ: Անհրաժեշտ է չորացնել մաշկը, այնուհետև առատորեն տարածել յուղը ազդրերի, սեռական շուրթերի, որովայնի ստորին հատվածում: Եթե չկան հակացուցումներ, ապա Դուք պետք է մերսումն սկսեք հղիության 34 շաբաթից, շաբաթը 2 անգամ, իսկ 38 շաբաթից խորհուրդ ենք տալիս այն կատարել ամեն օր:
Մաղթում ենք Ձեզ հեշտ ծննդաբերություն և երջանիկ մայրություն:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018