Ինչո՞ւ է դադարում հղիությունը:

Բժիշկները նշում են, որ սաղմն առավել խոցելի է հղիության 3-4, 8-11 և 16-18 շաբաթներում: Սա այն ժամանակահատվածն է, երբ ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանները:

12/11/2018 1062 դիտում ID # 34643495
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նպաստող պայմաններից են՝

Հորմոնալ խանգարումները. Հղիության առաջին եռամսյակում փոփոխությունների է ենթարկվում կնոջ էնդոկրին համակարգը: Հղիության ընթացքում, բացի սեռական գեղձերի կողմից արտադրվող հորմոններց, հորմոններ է արտադրում նաև ընկերքը, և շատ կարևոր է այդ հորմոնների հավասարակշռությունը, քանի որ դրանք նպաստում են սաղմի աճին:

Գենետիկական խանգարումները. Գենետիկական անոմալիաներն անհամատեղելի են կյանքի հետ: Գենետիկ խանգարումներն անցնում են սաղմին, ինչպես մոր, այնպես էլ հոր միջոցով: Ենթադրվում է, որ երկրորդ, երրորդ և ավելի անհաջող հղիության պատճառներից մեկը՝ գենետիկան է:

Ինֆեկցիաները. Հղիության ժամանակ նկատվում է իմունիտետի անկում: Երեխան պաշտպանված է ընկերքի կողմից արտադրվող հակամարմիներով, բայց մայրը խոցելի է տարբեր վարակների նկատմամբ: Վարակային ֆլորան ակտիվացված է, և կա պտղի վարակման վտանգ: Վտանգավոր վարակներից են՝ գոնորեն, սիֆիլիսը, խլամիդիոզը, ցիտոմեգալովիրուսը, կարմրախտը, գրիպը: Այս ինֆեկցիաները վտանգավոր են հղիության ժամանակ. դրանք ուղեկցվում են թունավորմամբ, ջերմությամբ, շնչառության դժվարացմամբ, ինչը հանգեցնում է մոր ընկերք-պտուղ համակարգի արյան հոսքի անբավարարությանը: Սաղմը չի ստանում թթվածին, սնունդ և այն կարող է մահանալ:

Ոչ ճիշտ ապրելակերպը. Բժիշկները պնդում են, որ հղիները պետք է խուսափեն սթրեսից և լարվածությունից: Ձեզ անհրաժեշտ է առողջ սնունդ, թարմ օդի և դրական հույզեր, չափավոր մտավոր և ֆիզիկական վարժություններ, ցանկալի է զբոսանք: Հղի կանայք չեն կարող ներգրավվել աշխատանքի մեջ գիշերային, արտաժամյա աշխատանքի: Առողջ քունը կարևոր է՝ օրական ութ և ավելի ժամ: Երեք ժամից ավել կանգնել խորհուրդ չի տրվում: Երկարամյա չվերթները, ճանապարհորդությունը, ժամային գոտիների փոփոխությունը, անսովոր դիետան, կլիմայի փոփոխությունը պահանջում են մեծ ջանքեր և կարող են հանգեցնել սաղմի ոչ զարգացմանը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018