Հարթ պտուկով նորածնին կերակրելը

Մայրական կաթը նորածնի առողջության աղբյուրն է: Որոշ կանայք խուսափում են կրծքով կերարելուց, քանի որ վախենում են կորցնել իրենց նախկին կրծքագեղձի ձևը: Անատոմիական առանձնահատկությունները հարթ պտուկներ ունեցող մայրերին մեծ դժվարությունների առաջ են կանգնեցնում, հատկապես կրծքով կերակրման ժամանակ: Հարթ պտուկները ժառանգվում են մորից կամ տատիկներից, բայց երբեմն դրանք առաջացնում են հետևյալ պրոցեսներից`վերարտադրողական համակարգի պաթոլոգիաներից, կաթնագեղձերում ուռուցքների առկայությունից, անհարմար, մշտապես ճնշող կրծկալից և այլն:

10/23/2018 1736 դիտում ID # 35300831
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ինչպե՞ս ստուգել պտուկների ձևը:

Պարզապես սեղմեք հարպտկային շրջանում և տեսեք. եթե պտուկը թաքնվում է, ապա այն համարվում է ներս ընկած, այսինքն՝ հարթ պտուկ: Նորածինները կառչած են կրծքագեղձից կյանքի առաջին ժամերին: Նրանք, խմելով կաթը, հանդիպում են դժվարությունների, սակայն պետք չէ նրանց սովորեցնել հեշտ տարբերակների, քանի որ նրանք պետք է սովորեն ուտել մոր կաթը: Նորածինները մեծահասակների պես չեն սիրում դժվարություններ, և այդ պատճառով պետք չէ նրանց ուղղորդել հեշտ ճանապարհի:
Բժիշկները պնդում են, որ երեխան իր լեզվով կբարձրացնի մոր պտուկը, իսկ հետո կսկսի կաթն ուտել: Շատ հաճախ կատարված փորձերը հարթ պտուկների դեպքում կարող են ձախողվել, սակայն կան օգնող միջոցներ՝ սարքեր, որոնք կարող են օգտակար լինել: Դրանցից են՝ կաթի շիշը, կրծքագեղձի պոմպը՝ (молокоотсос), սիլիկոնե ներդիրները՝ (силиконовые накладки), վակուումային արտածծիչը և այլն:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք մեզ՝

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018