Ի՞նչ է յոգան

8/23/2016 1213 դիտում ID # 35943037
Առողջություն Սպորտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Յոգա հասկացությունը կիրառվում է հնդկական մշակույթում: Լայն իմաստով հին և միջնադարյան հնդկական փիլիսոփայության և կրոնի մեջ նշանակում է մարդու կողմից հոգեկանի և հոգեֆիզիոլոգիայի կառավարման և կատարելագործման տեսություն ու պրակտիկա: Այն կիրառվում է նաև բուդդիզմում և ջայնիզմում: Այլ կերպ ասած՝ յոգան հանդիսանում է հնդկական փիլիսոփայության վեց օրթոդոքս (ուղղափառ) դպրոցներից մեկը: Յոգան ունի հինգ ուղղություն.
1. Ջնանա յոգա (Գիտության)
2. Բհակտի յոգա (նվիրման կամ պաշտության)
3. Կրիյա յոգա (հմտության)
4. Կարմա յոգա (ծառայության)
5. Ռաջա յոգա (ինտեգրալ՝ ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները):

Յոգան ներկայացված է Վեդայական փիլիսոփայության մեջ: Վեդաները հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս աշխատություններն են՝ Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան: Յոգա նշանակում է «միանալ»: Զգայական հակում ունեցողները չեն կարող յոգի դառնալ և իրագործել յոգայի համակարգը: Յոգա նշանակում է զգայարանների ղեկավարում (նիյամա-յոգա): Յոգայում խստիվ պահանջվում է կուսություն պահպանել: Յոգայի համակարգում սեռական կյանքը բացառվում է: Յոգան ունի ութ փուլ.
Յամա – էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր;
Նիյամա – ինքնակազմակերպում, սոցիալական և կրոնական կողմնորոշում;
Ասանա – մարմնի համար հարմար դիրքեր;
Պրանայամա – շնչառության կարգավորում և ղեկավարում;
Պրատյահարա – զգայարանների ճանաչում և ղեկավարում;
Դհարանա – կենտրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա;
Դհիյանա – մեդիտացիա, կենտրոնացման թիրախ, օբյեկտի հետ կապի հաստատում;
Սամադհի – գեր գիտակից վիճակ, որի ընթացքում տեղի է ունենում մերձեցում բնության տարերքների և Տիեզերքի հետ, որը կոչվում է Նիրվանա:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016