9 եղանակ` տարբերակելու իրական և կեղծ օծանելիքը

Եթե ​​ինչպես հարկն է զննել կեղծ օծանելիքները, նրանք ընդհանուր առմամբ պատշաճ տեսք չունեն:

9/5/2016 1813 դիտում ID # 37614586
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նույնիսկ մեծ խանութում, ցավոք սրտի, վտանգ կա գնելու կեղծ օծանելիք իրականի փոխարեն: Եվ սա ոչ միայն ցավալի է, այլ նաև վտանգավոր է ձեր առողջության համար: Բայց կան հատուկ հատկանիշներ, որոնք կարող են հայտնաբերել կեղծը, նույնիսկ եթե այն  հմտորեն է կեղծված:

Փաթեթավորում

Օրիգինալ օծանելիքի տուփը փաթեթավորված է պոլիեթիլենային հարթ շերտով, որը չի կնճռոտվում և չի գոյացնում ծալքեր: Կեղծ օծանելիքի պլաստիկ փաթեթավորումը հաճախ ավելի վատ որակի է:

Ճիշտ կար

Պլաստիկ փաթեթի կարը չպետք է 5մմ-ից լայն լինի,անհարթություններ ունենա և պարունակի սոսինձի հետքեր: Բնօրինակի վրա այն շատ բարակ է և կոկիկ:

Ստվարաթուղթ

Արտադրողները այս օծանելիքների համար ստվարաթուղթ չեն խնայել, ուստի, ներսից տւփին հատուկ դիզայն են տալիս. այնպիսի փաթեթավորմամբ օծանելիքը չի շարժվում: Այն պետք է պատրաստված լինի բարձր որակի ստվարաթղթից և ամուր ֆիքսի սրվակը:
Ուշադրություն դարձրեք, որ ստվարաթուղթը լինի սպիտակ, այլ ոչ թե գորշավուն:

Ինֆորմացիա փաթեթի վրա

Մի՝ ամաչեք հենց խանութում ստուգել օծանելիքի վերաբերյալ տեղեկատվությունը արտադրողի կայքում եղածի հետ. եթե ​​գոնե որոշ մանրամասներ չեն համընկնում, ուրեմն այն կեղծ է:

Դիզայն

Դուք կարող եք հաճախ տեսնել օծանելիքներ, որոնք անունով և դիզայնով շատ նման են օրիգինալին: Սա թույլ է տալիս հայտնի օծանելիքներ պատճենող ընկերություններին խուսափել դատավարություններից, հետևաբար, ուշադիր եղեք տուփին և սրվակին:
Օծանելիքի գույնը
Հայտնի ապրանքանիշերը հաճախ ընտրում են գունատ երանգներ. պայծառ, «քիմիական» գույնի հեղուկն ինքնին ասում է, որ, ամենայն հավանականությամբ, օծանելիքը կեղծ է:
Սրվակի կափարիչը
Օրիգինալ օծանելիքի կափարիչն ամբողջությամբ սիմետրիկ է, եթե, իհարկե, նրա դիզայնը այլ բան չի նախատեսում:
Չափաքանակի սերիական համարը
Այն պետք է տպված լինի սրվակի ներքևի մասում:
Սրվակ
Ինքնատիպ օծանելիքի սրվակները պատրաստվեւմ են շատ ուշադիր: Կեղծ սրվակները լինում են անհարթ և ունենում են անհավասար հաստություն:
Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք ամփոփել, որ, եթե ​​ինչպես հարկն է զննել կեղծ օծանելիքները, նրանք, ընդհանուր առմամբ, պատշաճ տեսք չունեն:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016