Լուսնի վրա համացանց է հայտնվել, որն ավելի արագ է աշխատում, քան ներտնային «WI-FI»-ը

8/31/2016 1057 դիտում ID # 37923274
Ինտելեկտ Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«NASA»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ցուցադրել են Երկրի վրա գտնվող աստղադիտակների և Լուսնի ուղեծրում գտնվող արբանյակի միջև ստեղծված կապը:
Տեղեկատվական ուղին, որն առաջանում է ենթակարմիր իմպուլսների փնջի շնորհիվ, տվյալների բեռնման 622 մբ/վայրկյան հավանականարագության հնարավորություն է տալիս: Այդ արագությունը մի քանի անգամ գերազանցում է Երկրի հեռուստահեռարձակման ալիքներից շատերի արագությունը:

Այս արագությունը երաշխավորվում է միայն մեկ ուղղությամբ՝ Լուսնից դեպի Երկիր: Տվյալների փոխանցումը հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Երկրից դեպի Լուսին, իրականացվում է զգալիորեն ավելի դանդաղ՝ 19,44 մբ/վրկ. արագությամբ:
Այս արագությունը դժվար թե մեծ տպավորություն գործի Հարավային Կորեայի բնակիչների վրա, բայց այն մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանի համացանցի միջին արագությունը: Այն բավարար է 384 400 կմ հեռավորության վրա Լուսնից տվյալներ փոխանցելու համար:

Երկրի մթնոլորտի միջով ազդանշանի փոխանցումը բավականին բարդ գործընթաց էր. այդ պատճառով գիտնականները Նյու Մեքսիկոյում տեղակայված 4 տարբեր ենթակարմիր հեռադիտակ են օգտագործել:
Այս եղանակը զգալիորեն մեծացնում է հնարավորությունը, որ հեռադիտակներից գոնե մեկի ազդանշանը կհասնի արբանյակին: Սխեման հիշեցնում է մի քանի ալեհավաքներ ունեցող «WI-FI» սարքի երթուղղիչները:

Հարց է առաջանում, թե ինչի համար է Լուսնի վրա համացանցան հրաժեշտ, եթե 1972 թ. սկսած այնտեղ մարդիկ չեն եղել: Հնարավո՞ր է, որ այժմ իրավիճակը կփոխվի:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016