Ինչպե՞ս պայքարել տոքսիկոզի դեմ հղիության ժամանակ:

Երեխայի սպասելը մեծ երջանկություն է, սակայն ոչ բոլոր կանանց մոտ է հղիությունը հարթ ընթանում: Ամեն երկրորդ մայրը կարող է տանել տոկսիկ հղիություն: Հաճախ այս երևույթը հանդիպում է հղիության առաջին եռամսյակում:

11/3/2018 349 դիտում ID # 38285623
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նման դեպքերում նկատվում է ախորժակի բացակայություն և թուլություն օրգանիզմում: Հետևաբար, դուք պետք է իմանաք, թե ինչ անել, որպեսզի Ձեր մարմնիը քիչ զգայուն դառնա արտաքին գրգռիչների նկատմամբ:
Բժիշկները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների՝ տոքսիկ երևույթները նվազեցնելու համար:
Լավագույն տարբերակներից մեկը առավոտյան նախաճաշը անկողնում սկսելն է՝ թեյելով, որից 30 րոպե հետո ուտել ցածր յուղայնությամբ կաթնաշոռ կամ խաշած ձու: Եթե հղի կինն սկսում է սով զգալ, ապա պետք է ուտել: Չի կարելի ուտել ստիպողաբար: Երբ կա սրտխառնոցի զգացողություն, անմիջապես չպետք է վազել դեպի զուգարան: Փորձեք ուտել կիտրոնի կամ անանուխի կոնֆետ: Ավելի շատ ժամանակ ծախսեք՝ մնալով թարմ օդում, հնարավորության դեպքում զբոսնեք:
Ուժեղ ծարավի դեպքում, խորհուրդ չի տրվում միանգամից խմել մեծ քանակությամբ հեղուկ: Սա կարող է բերել փսխման և սրտխառնոցի: Մարմինը ջրով հագեցնելը լավագույն տարբերակն է. ընդունեք հեղուկներ՝ կում-կում: Հետևեք Ձեր քնի ռեժիմին: Եթե դուք կարող եք օրվա ընթացքում քնել, ապա այն Ձեզ կօգնի ոչ միայն խուսափել սրտխառնոցից, այլ նաև բարելավել Ձեր տեսքը և արդյունավետորեն ազդել Ձեր երեխայի զարգացման վրա:

Տոքսիկոզ կամ սովորական սրտխառնոց.

Երբ առաջանում է սրտխառնոց, չպետք է անմիջապես վախենալ, որ դրանք տոքսիկոզի նշաններ են. երբեմն կարող է լինել սովորական թունավորում: Սննդային թունավորման ժամանակ, մի որոշ ժամանակ անց հղիի ինքնազգացողությունը լավանում է, իսկ տոկսիկոզի ժամանակ այդպես չի լինում: Եթե հղի կինն ամեն օր առավոտյան արթնանում է փսխման զգացումով, դա տոքսիկոզի նշան է:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018