Magne B6

Հղիության ընթացքում մագնեզիումը շատ կարևոր դեր է խաղում. կարգավորում է բջիջում նուկլեինաթթուների վերարտադրման գործընթացը, գենետիկ տեղեկությունների փոխանցման գործընթացը: Բացի այդ, մագնեզիումի գործողության ընթացքում տեղի է ունենում մկանային թուլացում: Դա վերաբերում է արգանդի, աղիքների և այլ ներքին օրգանների մկաններին, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է վիժման, վաղաժամ ծննդաբերության վտանգը:

12/10/2018 11499 դիտում ID # 38398846
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մագնեզիումն ունի հակասթրեսային ազդեցություն. այն նվազեցնում է նյարդային համակարգի լարվածությունը: Մագնեզիումը կարգավորում է քունը, ունի հանգստացնող ազդեցություն: Վիտամին B6-ն օգնում է մագնեզիումին ներթափանցել բջջի մեջ, իսկ մագնեզիումն, իր հերթին նպաստում է վիտամին B6-ի անցումը պասիվից ակտիվ ձևին:

Magne B6-ը բարձր խտացված մագնեզիումի և վիտամին B6-ի յուրօրինակ համադրություն է: Այս երկու բաղադրիչները լրացնում են միմյանց գործողությունները: Եթե հղիության վաղ փուլերում կինն այդ դեղամիջոցն ընդունի, ավելի հավանական է, որ պտուղը կզարգանա ապահով, առանց բարդությունների: Ի վերջո, հենց հղիության վաղ փուլում է տեղի ունենում ընկերքի ձևավորումը-յուրահատուկ օրգան, որը հղիության ողջ ընթացքում կերակրում է երեխային:

Ինչո՞վ է վտանգավոր մագնեզիումի պակասը:

Մագնեզիումի պակասը փոխում է բջիջների ֆունկցիոնալ վիճակը՝ առաջացնելով «սթրես»: Օրինակ, բարձրացնում է արգանդի տոնուսը՝ առաջացնելով վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն, նկատվում է սրտխառնոց, փորկապության, մկանային ցավեր սրտի շրջանում: Մագնեզիումի դեֆիցիտը կարող է բերել գրգռվածության, քնի խանգարման, հոգնածության: Եթե սննդի մեջ բավարար քանակով մագնեզիում չկա, ապա առաջին հերթին այն սպառվում է մոր մարմնի պաշարներից: Ընկերքի անոթները սկսում են վատ զարգանալ, սննդի մատակարարումը պտղին խանգարվում է, բարձրանում է արգանդի տոնուսը: Հետևաբար, պետք չէ սպասել բարդությունների, անհրաժեշտ է կանխել մագնեզիումի պակասը: Հղիության ընթացքում դուք կարող եք դիմակայել թուլությանը, հոգնածությանը, սրտխառնոցին, փսխմանը, տրամադրության փոփոխություններին, նույնիսկ լարվածությանը: Անհրժեշտ է սննդի հետ ստանալ բավարար չափաբաժնով մագնեզիում: Այն հիմնականում կա թարմ կանաչեղենի, մրգերի, որոշ բանջարեղենի և չմշակված հացահատիկային բույսերի մեջ:

Magne B6® forte

Ինչ վերաբերում է կալցիումին , այն նույնպես օգտակար դեղամիջոց է, բայց չի լրացնում մագնեզիումին, քանի որ դրանց ազդեցությունները տարբեր են:
Մինչև հղիության 12 շաբաթն անհրաժեշտ է լրացնել մագնեզիումի դեֆիցիտը, օրինակ, Magne B6® forte խմելով, իսկ հետո՝ հղիության երկրորդ եռամսյակից սկսած, երբ սկսվում է զարգանալ պտղի ոսկրային համակարգը, անհրաժեշտ է օգտագործել կալցիում: Ազդեցությունը շատ ավելի լավ կլինի, եթե այդ երկու դեղամիջոցներն ընդունեք նույն օրը, օրինակ, առավոտյան ընդունեք մագնեզիում, իսկ երեկոյան կալցիում:
Մագնեզիումի օրական դոզան պետք է լինի 4-6 դեղահատ: Ապագա մայրերը նշում են, որ ընդունելով Magne B6® forte՝ կարգավորվում է քունը, անհետանում է անհանգստությունը, աղիներն աշխատում են նորմալ, անհետանում է մեջքի, ոտքի ցավերը, արգանդը հանգիստ է: Եվ ամենակարևորը, Magne B6® forte-ի միջոցով, կանխվում են հղիության բարդությունները:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018