Այտուցվածության դեմ միզամուղ միջոցները հղիության ժամանակ.

Կանանց համար հղիության ժամանակահատվածը միշտ ուղեկցվում է օրգանիզմի ծանրաբեռնվածությամբ: Ներքին օրգանները գործում են երկուսի համար, և արդեն հղիության վերջին ամիսներին նրանք, չկարողանալով հաղթահարել իրենց խնդիրները, առաջացնում են այտուցներ:

2/20/2019 202 դիտում ID # 38714966
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ժամանակ այտուցներն առաջացնում է ոչ միայն անհանգստություն, այլև կարող են վնասել երեխային արգանդում: 2-րդ և 3-րդ եռամսյակներում երեխայի ակտիվ աճի հետ մեկտեղ մեծանում է ներքին օրգանների ծանրաբեռնվածությունը և արյան շրջանառությունը: Սովորաբար 1-ին եռամսյակում այտուցներ չեն առաջանում, իսկ առաջանալու դեպքում այն խոսում է պաթոլոգիաների զարգացման մասին և պահանջում մանրակրկիտ ախտորոշում:
Հղիության ընթացքում միզամուղ միջոցների կիրառումը չի թույլատրվում: Հղիության ժամանակ կարելի է միայն օգտագործել պրեպարատներ, որոնք պատրաստված են բուսական հիմքից:
Կանեֆրոն – պրեպարատը պատրաստված է բուսական հիմքից: Օգտագործվում է հղիության ժամանակ, քանի որ այն լիովին անվտանգ է: Այս դեղահատերն ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հետևաբար նրանք արդյունավետ են ցիստիտի և պիելոնեֆրիտների համար:
Ֆիտոլիզին – պատրաստված է բնական հումքից: Օգտագործվում է այտուցվածության դեպքում: Ունի միզամուղ ազդեցություն:
Էուֆիլին – ունի թեթև միզամուղ ազդեցություն: Այն հակացուցված է սրտի հիվանդությունների ժամանակ, ունի նաև հիպոտոնիկ հատկություն:
Միզամուղ դեղամիջոցների մեծ մասը, որոնք օգտագործվում են հղիության այտուցների ժամանակ, օրգանիզմից հեռացնում են որոշ տարրեր և հանքանյութեր: Հետևաբար, այդպիսի բուժման դեպքում անհրաժեշտ է հետևել սննդակարգին, օգտագործել այնպիսի սննդանյութեր, որոնք հարուստ են վիտամիներով և միկրոէլեմենտներով:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018