Ի՞նչ պետք է իմանալ առաջին ծննդյաբերության ժամանակ:

Ապագա մորն անհանգստացնում է այն ամենը, ինչ կապված է ծննդաբերության հետ. երեխայի արտաքին տեսքը, ճիշտ սննդակարգը, հատուկ մարմնամարզությունը, թե ինչպես կսկսվի ծննդաբերական գործընթացը և այլն: Սա բոլորովին նորմալ իրավիճակ է, քանի որ ամեն ինչ առաջին անգամ է տեղի ունենում:

10/31/2018 962 դիտում ID # 39538887
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երբ սկսվում է ծննդաբերական գործընթացը, այդ պահին սկսվում է ակտիվորեն արտադրվել էստրոգեն հորմոնը: Ծննդաբերության ժամանակ էստրոգեն հորմոնը նպաստում է հեշտոցի պատերի առաձգականությանը և արգանդի վզիկի բացմանը: Այդ ժամանակ կինը պատրաստ է ծննդաբերությանը. սկսվում են կծկանքները և պտղաջրերի արտահոսքը:

Կծկանքներ.

Կծկանքները սկսվելու ժամանակ շատ կարևոր է էստրոգենների քանակությունը: Այդ գործընթացը սկսվում է հատուկ նյարդային իմպուլսով և միայն այդ ժամանակ է, որ օրգանիզմում էստրոգեն հորմոնի քանակը հասնում է իր առավելագույն արժեքին: Բժիշկները նշում են, որ գործընթացը կախված չէ մոր գիտակցված գործողություններից, այլ այն տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում: Կծկանքների ժամանակ հեշտոցի պատերը սկսվում են կրճատվել: Կծկանքների միջև գոյություն ունի դադար, այդ ժամանակ արգանդը հանգստանում է, իսկ կինը որևէ անհանգստություն (ցավ) չի զգում:

Պտղաջրերի արտահոսքը.

Այս հեղուկի քանակը կարող է տարբեր լինել՝ 800 միլիլիտրից մինչև 3 լիտր: Այն թափանցիկ է և առանց հոտի, բայց եթե կա պտղի զարգացման հետ խանգարում, ապա այն կարող է պղտորվել: Մինչև ծննդաբերության սկսվելը պտղապարկը կարող է ինքնուրույն պատռվել և տեղի ունենա ջրերի արտահոսք: Այդ ժամանակ կինը ցավ չի զգում: Պտղապարկի պատռվելուց և ջրերի արտահոսքից մի քանի ժամ հետս երեխան ծնվում է: Շատ կարևոր է, որ պտղաջրերի արտահոսքից հետո այցելեք ծննդատուն:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018