Մարմնահոգեբանություն: Մարմնական ցավերի և հոգեբանական խնդիրների պատճառահետևանքային կապը

Գիտե՞ք, թե ինչ կստացվի, եթե միավորենք բժշկությունն ու հոգեբանությունը: Շատ հետաքրքիր մի բան կստացվի՝ մարմնահոգեբանություն:

9/9/2016 2408 դիտում ID # 39558299
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մարմնահոգեբանությունը բժշկության այնպիսի ճյուղ է, որ զբաղվում է մեր առողջության վրա մեր էմոցիաների, վախերի ազդեցության ուսումնասիրությամբ: Գիտականաորեն ապացուցված է, որ ներքին ապրումները առաջացնում են կոնկրետ հիվանդություններ:
Մի անգամ կրկեսավարների հայտնի դինաստիայի ներկայացուցիչ Կարինա Բաղդասարովան խոստովանեց, որ ողջ կյանքում երազել է պարուհի դառնալու մասին, բայց հայրը նրան ստիպել է աշխատաել կրկեսային արենայում: Ավելի հասուն տարիքում, երբ նա սկսեց «զբաղվել» իրենով, հասկացավ, թե ինչու է ամբողջ կյանքում տառապել գոտկատեղի ցավերով, ըստ էության` կատարելով այն, ինչը չէր ցանկանում:
Այսպիսով, ի՞նչ կարող են պատմել մեր մասին, մեր մարմնի ցավացող մասերը, եկեք պարզենք միասին.

1. Գլուխ

Եթե գլուխն է հաճախ կամ անընդհատ ցավում, ապա կարելի է ասել, որ «ցավում» են ձեր մտքերը, տեղեկատվության առատություն է կամ մտորումներ ինչ որ առիթով: Գլխացավերը հաճախ լինում են բարձր ինտելեկտով մարդկանց մոտ, ովքեր գտնվում են էմոցիաների ճնշման տակ: Այս խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի և վախերի, ներքին կշտամբանքների և այն մասն, որ նա ինչ որ բան է թաքցնում իր մեջ:

2. Մազեր

Մազերի հետ խնդիրները (վաղահաս սպիտակում, մազաթափություն, անկենդանություն) սթրեսի, անպաշտպանության, հուսահատության վկայությունն են: Մազերը, հատկապես կանանց դեպքում, կենսական էներգիայի սիմվոլն են: Խնդիրներ կարող են ծագել, եթե մարդն ապրում է մշտական լարվածության և վախերի մեջ: Բայց ընդամենը մի բան է անհրաժեշտ. հավատալ սեփական ուժերին և բարձրյալի օգնությանը: Երբեմն մազերի խնդիրները կարող են առաջանալ ի պատասխան մեծն էգոյի, հպարտության կամ Աստծո հանդեպ անգիտակից վրդովմունքի:

3. Վիզ

Վիզը միտքը (գլուխ) զգացմունքները(մարմին) միավորող հատվածն է: Վզի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ ձեզ մոտ մեկը մյուսի հետ ներդաշնակ չեն: Մետաֆիզիկական հարթության վրա. սա կարելի է հասկանալ որպես մի կամուրջ` նյութականի և հոգևորի միջև: Վզի հետ կապված խնդիրները խոսում են ճկունության բացակայության մասին։ Մարդը վախենում է շրջվել և որպեսզի լսի ճշմարտությունը մեջքի հետևում, անտեսում է իրավիճակը՝ փոխարենը լուծումներ փնտրելուն: Կարելի է, ցավեր ունենալու դեպքում, վզի օգնությամբ գլխի հաստատող կամ բացաառող շարժումներ անել: Դա ցույց կտա, թե ինչումն է ձեր խնդիրը կայանում․ այո ասելու, թե ոչ:

4. Աչքեր

Կարճատեսություն- հեռուն տեսնելու կարողության բացակայությունը խոսում է ապագայի հանդեպ վախերի և սեփական քթից այն կողմ էլի բաներ նկատելու ցանկության բացակայության մասին:
Հեռատեսություն- ներկայով, այսօրվա օրով ապրելու անկարողություն: Հեռատեսությամբ տառապող մարդը շատ երկար է մտածում, մինչև ինչ-որ կարևոր քայլ անելը: Նա չի կարող տեսնել իրավիճակն ամբողջությամբ:
Դալտոնիզմ- աչքերը չեն ընկալում գույնը, ամեն ինչ տեսնում են գորշ: Խոսում է այն մասին, որ մարդը չի կարողանում ընկալել կյանքի ուրախությունը: Կարոևոր է պարզել այն գույնի նշանակությունը, որով գիտակցությունը ընկալում է աշխարհը:
Գլաուկոմա- եղջերվաթաղանթի փառակալում: Մարդը տառապում է ներկայում անցյալի պատճառով. չի ցանկանում ընդունել և ներել անցյալը:

5. Ատամներ

Ատամնացավերը առաջանում են անվճռական մարդկանց մոտ: Բոլորը որոշում են ձեր փոխարեն, իսկ դուք ինքներդ վախենում եք, չեք կարողանում կյանքի իրավիճակներն անալիզ անել: Կտրիչ ատամների հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ չեք կարողանում ընկալել հանգամանքները: Վերին կողային ատամները պատասխանատու են ընդունված որոշումների, իսկ ներքևինները` ընդունած որոշումների պատասխանատվության կրման համար: Աջից` անձնական, ձախից` սոցիալական: Հետո կարծիք կա, որ ձախ հատվածի ցավերը ֆիքսում են մոր հետ շփման մեջ ունեցած խնդիրները, իսկ աջը` հոր:

6. Բերան

Բերանային հատվածի հիվանդությունները, օրինակ, ստոմատիտը, խոսում է հոգին կրծող վիրավորանքի մասին: Լեզուն կծելը-պատիժ է շատախոսության համար, այտերը` անհանգստություն, գաղտինքների քողարկում: Բերանը կապված է նոր գաղափարների ընդունման հետ: Ցանկացած խնդիր, դրա հետ կապված, խոսում է այդ ոլորտում «անսարքությունների» մասին:

7. Շրթունքներ

Շրթունքները մեր զգայական բնության արտացոլում են: Ներքին խնդիրների հետ կապված կարող են առաջանալ հետևյալ հիվանդություննորը:
Ճաքեր - մարդը տառապում է հակասական մտքերից
Շրթունքների կծելը - զգայունության համար «ինքնախարազանություն»:
Հերպես- նույն է, ինչ շրթունքները կծելու դոպքում, բայց ավելի լուրջ դեպքերում:

8. Մեջք

Խորհրդանշում է կյանքի աջակցությունը: Մեջքի հետ կապված խնդիրները խոսում են բարոյական աջակցության բացակայության մասին: Մարդը մտածում է, որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել սեփական սերը: Եթե մարդը կորցնում է շարժողունակությունը, ուրեմն նա չի կարող գործողությամբ ուրիշներին ցույց տալ իր սերը: Եթե աջ կողմից է, ապա մոտիկերի հանդեպ, եթե ձախ` աշխարհի:

9. Գոտկատեղ

Գոտկատողը կոմֆլիկտ է: Մեղավորության զգացում: Ուշադրությունը սևեռված է մի բանի վրա, որ մնացել է անցյալում: Այս հատվածի ցավերը խոսում են հետևյալի մասին. մարդը, ով ցանկանում է զգալ իրեն ավելի ինքնավստահ, ինչ-որ բան ունենալու կարիք է զգում, բայց չի վճռում խոստովանել դա իրեն և ուրիշներին: Արդյունքում, նա ստիպված է անել դա ինքնուրույն, ամեն ինչ «թափել» իր մեջքին:

10. Հոդեր

Արթրիտ-գաղափար, որ քեզ չեն սիրում: Արթրիտով տառապող մարդիկ, որպես կանոն, շատ ճիշտ մարդիկ են: Նրանց մոտ միշտ գլխավորում է «պետք է» -ն, նրանք ամեն ինչ անում են իրենցով՝  բառացիորեն ծնկներ «կոտրելով»: Շատ ուժեղ է «ներքին քննադատը»:
Խնդիրներ ծնկների հետ-համառություն, հպարտություն, զիջելու ցանկության բացակայություն:

11. Ավելորդ քաշ

Եթե մարդու մոտ սկսում է քաշի կտրուկ ավելցուկ, ապա հարկ է, որ վերանայել ներքին աշխարհը: Շատ հաճախ մարմինն ավել քաշ է հավաքում, որպեսզի պաշտպանվի արտաքին ազդեցություններից: Մարդը չափից շատ խոցելի է հասարակության առաջ, կյանքի առաջ առհասարակ:

12. Ազդրեր

Ազդրերի հետ կապված խնդիրները խոսում են կյանքի սկզբունքների հակամարտությունների մասին: Միգուցե ձեզ մոտ տեղի է ունեցել իդեալների բախում, կամ միգուցե դուք ցանկանում եք մի բան, որ դեմ է ձեր բարոյական սկզբունքներին:

13. Ստամոքս

Բժիշկները հաստատում են, որ գաստրիտը հիմանականում առաջանում է ներքին ապրումների և նյարդային գերլարվածության պատճառներով: Ստամոքսի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ գտնվում եք անորոշ հոգեվիճակում, կյանքում պակասում է որոշակիությունը, իսկ տեղ-տեղ նույնիսկ այցելում է անճարության զգացումը: Ի հայտ է գալիս նաև բարկությունից, որը արտաքուստ ոչ մի կերպ չի դրասևորվում: Եթե այդ մարդիկ արտահայտվեին, խոցեր ամենևին էլ չէին լինի:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016