Երաժշտության ցանկ, որը պետք է լսել հիվանդությունների ժամանակ

Կա ապացույց, որ երաժշտությունն իսկապես մարդու վրա ավելի շատ ազդեցություն է ունենում, քան կարող եք պատկերացնել:

8/30/2016 1417 դիտում ID # 40263262
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ստեղնաշարայինները՝ հոգեկան խանգարումների և ներքին օրգանների դեպքում:

Ահա բուժիչ երաժշտական գործիքների ցանկ, որոնք պետք է լսել. դրանք օգտակար են առողջության համար:
Մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ ազդեցություն է ունենում երաժշտությունն իրենց վրա: Մարդկանց մի մասին այն թարմացնում է, մյուսների տրամադրությունն է բարձրացնում, իսկ շատերին էլ անգամ կարող է թմրեցնել:
Մարդկանց մեծամասնությունը երաժշտություն ունի, որն օգնում է կյանքի տարբեր իրավիճակներում: Օրինակ՝ որոշներին դուր է գալիս քնել համապատասխան երաժշտության ներքո:
Գիտնականներն առանձնացրել են տարբեր դեպքեր, երբ երաժշտությունն ազդել է մարդու վիճակի վրա: Երաժշտությունն ազդում է մարդկանց ֆիզիկական, ինչպես նաև էմոցիոնալ վիճակի վրա: Երաժշտությունը, որը ներդաշնակ է մարդու հոգեէմոցիոնալ վիճակի հետ, նրա վրա դրականորեն է ազդում:
Եթե մարդը ներդաշնակ չէ երաժշտության հետ, այդպիսի իրավիճակը կարող է վատացնել վիճակը: Նշենք նաև, որ ազգային-մշակութային առանձնահատկությունը նույնպես ազդում է երաժշտության ընկալման վրա: Օրինակ՝ յուրաքանչյուր եվրոպացի չէ, որ ընկալում է արևելյան ելևէջները, այնպես, ինպես որ ոչ բոլոր ասիացիներին է դուր գալիս եվրոպական երաժշտությունը:
Ապացուցվել է, որ երաժշտական ստեղծագործությունները լավ են անդրադառնում մարդու վիճակի վրա: Ազդեցությունը կախված է ոչ միայն երաժշտության ռիթմից, այլև գործիքից, որի վրա կատարում են երաժշտությունը: Յուրաքանչյուր առանձին գործիք ինքնատիպ է ազդում մարդու օրգանիզմի վրա:
Այսպես, լսեք՝
Լարայինները՝ սրտանոթային հիվանդությունների ժամանակ:

Կիթառը, ջութակը, քնարն ու այլ լարային գործիքներ դրականորեն են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, այդ գործիքների արձակած ձայները մադու մեջ կարող են արթնացնել կարեկցանքի զգացում:

Դաշնամուրը ներդաշնակում է մարդու հոգեկանը, կարգավորում է միզապարկի աշխատանքը, երիկամներինը, հնարավոր է նաև կարգավորում է վահանագեղձի աշխատանքը:

Օրգանի ձայները խթանում են գլխուղեղի աշխատանքը, երաժշտության ժամանակ մաքրվում են էներգիայի հոսքերը, որոնք անցնում են ողնուղեղի երկայնքով:

Փողային գործիքները՝ շնչառության խանգարման դեպքում:
Փողային գործիքները կարգավորում են շնչառական համակարգը, մաքրում են թոքերն ու բրոնխները, լավացնում են արյան շրջանառությունը:

Հարվածայինները՝ սրտի ռիթմի խանգարման դեպքում:
Հարվածային գործիքներն ունակ են դրականորեն ազդելու մեր օրգանիզմի վրա: Որոշները բուժում են լյարդը, լավացնում են սրտի ռիթմն ու արյունատար համակարգը:

Դասական երաժշտությունը՝ ուղեղի աշխատանքը խթանելու համար և ռևմատիզմի ժամանակ:
Անցկացված հետազոտությություններից հետո գիտնականներն ապացուցեցին, որ այնպիսի հանճարների դասակ երաժշտությունը, ինչպիսիք են Բեթհովենը, Մոցարտը, Վիվալդին և մյուսները, ունակ է հրաշագործ ազդեցության մարդու վրա: Մոցարտի երաժշտությունն ունակ է խթանել մարդու ուղեղի գործունեությունը:
Ինչպես նաև պարզվել է, որ դասական երաժշտությունը ունակ է բուժել ռևմատիզմը: Դա ապացուցվեց փորձից հետո. որոշ ռևմատիզմով հիվանդների տվել են լսելու դասական երաժշտություն, և նրանք ավելի շուտ վերականգնվեցին, քան նրանք, ովքեր բուժվել էին առանց երաժշտության: Սիրո՞ւմ եք փոփ-երաժշտություն: Հոգ չէ:
Գործնականորեն գրեթե յուրաքանչյուր երաժշտություն հանում է մկանային լարվածությունը, ինչպես նաև բարձրացնում է ակտիվությունը:
Երաժշտություն լսելու ժամանակ մարդը հակված է ինֆորմացիան լավ ընկալելուն:
Որպեսզի հասկանաք, թե երաժշտությունն ինչ ազդեցություն է ունենում ձեզ վրա, պետք է լսել այն և վերլուծել, թե ինչ զգացողություններ և էմոցիաներ է արթնացնում ձեզ մոտ տվյալ երաժշտությունը: Ինչպե՞ս և որտե՞ղ է ավելի լավ լսել երաժշտություն: Խորհուրդ ենք տալիս երաշժտություն լսել տանը, աշխատանքի գնալիս, աշխատանքի ժամանակ և ամենուր, որտեղ հնարավորություն ունեք:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016