Ըմշամարտիկի հայտնի տատիկը պարզվում է հայ է

Դոնի Ռոստովում անցկացվող «Գյուլաշ» մրցաշարում տարեց կինը վազում է դեպի բռնցքամարտի գորգը և հարվածում մարզիկներից մեկին: Rusmarminfo-ն պարզել է, որ տեսահոլովակի հայտնի հերոսուհին հայ է: Նա կապույտ համազգեստով մարզիկի տատիկն է։

1/27/2018 1340 դիտում ID # 40318526
Ժամանց Սպորտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«Նա հայ է, դատավորների հասցեին «ռեպլիկաներ» էր անում հայերեն, անհանգիստ էր ողջ պայքարում: Այնպես էր մտահոգված իր թոռան համար, որ չդիմացավ և, վազելով ռինգի կենտրոն, հարվածեց կարմիր համազգեստով մրցակցին», – Rusarminfo-ի թղթակցին պատմել է ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ Ալեքսանդր Միտրոպոլսկին, ով մեկնաբանել է մենամարտը:
Մարզիչը նշել է, որ առաջին անգամ է տեսնում նման երևույթ իր երկար տարիների կարիերայում:
«Ես ընբշամարտի բազմաթիվ մրցումներ եմ անցկացրել, տեսել եմ, թե ինչպես է հանդիսատեսներից մեկը դուրս գալիս ռինգ, բայց որ տատիկ վազեր ռինգ, միակ դեպքն է իմ պրակտիկայում», – ասում է Ալեքսանդր Միտրոպոլսկին:

«Գյուլաշը» հայկական ազգային ըմբշամարտի պայքարի ձև է: Դրա կանոնները թույլ են տալիս մրցումներին մասնակցել ցանկացած ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներին:
Հայ ժողովրդական խաղերի շարքում առանձին տեղ են գրավում գոտեմարտերը՝ «Գյուլաշ», «Կոխ», «Քյուշտիկ», «Ուջա», «Յարխուշտա» և այլն:
Այս բոլոր խաղերը որոշ չափով նման են ժամանակակից ըմբշամարտին: Գոտեմարտերը տարածված են եղել թե՛ Արևելյան Հայստանում, թե՛ Արևմտյանում:
Գոտեմարտերից հետաքրքիր է հարսանեկան «Կոխը»: Հնում փեսայի տուն հասնելուն պես տղայի ծնողները կեղծ կոխ են բռնել: Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինը տապալեր ամուսնուն ու հպատակություն պահանջեր, իսկ ամուսինն էլ պարտավոր էր հնազանդվել:
Ավելի վաղ Rusmarminfo-ն տեղեկացրել է, որ 2015 թվականին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) ճանաչել է «Կոխը»` որպես ազգային սպորտ Հայաստանից:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016