Թոփ 10 ամենահայտնի կոկտեյլները

Ըմպելիք, որը կարելի է ստանալ մի քանի խմիչքների խարնուրդից: Կոկտեյլները լինում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային: Հիմա անցնենք ամենահայտնի 10 կոկտեյլեների ցանկին.

9/3/2016 2002 դիտում ID # 40855246
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

10-րդ հորիզոնական. «Մոհիտո» կոկտեյլը ստացել են 1930 թվականին Կուբայում: «Մոհիտոն» պատրաստվում է սպիտակ ռոմի, հանքային ջրի, լայմի, շագանակագույն շաքարի խարնուրդից: Սկզբում անհրաժեշտ է լավ ճզմել լայմը, հետո ավելացնել փխրուն սառույց, սպիտակ ռոմ, շաքարավազ և հանքային ջուր:

9-րդ հորիզոնական. «Պինա կոլադա», որը ի հայտ է եկել Պուերտո-Ռիկո քաղաքից: Պատրաստվում է սպիտակ ռոմի, կոկոսի լիկյորի և արքայախնձորի հյութի խառնուրդից: «Պինա կոլադան» բավականին քաղցր է, բայց ասում են, որ շատ հաճելի է խմելը:

8-րդ հորիզոնական. կոկտեյլ «Կոսմոպելիտեն», որը հայտնագործել են 1920-ական թվականներին ֆրանսիացի բարմենները:

7-րդ հորիզոնական. «Տեկլիա Սանրայզ». իր մեջ ներառում է տեկիլա, նարնջի և նռան հյութեր: Ասում են այս կոկտեյլը խմելուց հետո արևի լույսի էֆեկտը փոխվում է:

6-րդ հորիզոնական. «Դայկիրի» կոկտեյլը դարձավ հայտնի ի պատիվ Էռնեստ Հեմինգուեյի: Կոկտեյլը հնարել է ամերիկացի ինժեներ Ջենիքս Կոկսը` խառնելով ռոմը լայմի հյութի հետ և այդ ամենը լցնելով սառույցի մեջ:

5-րդ հորիզոնական. կոկտեյլ «Մարգարիտա», որի հեղինակը այդպես էլ հայտնի չէ: «Մարգարիտա» պատրաստելը շատ հեշտ է. դա տեկիլայի, նարնջի լիկյորի և լիմոնի հյութի խառնուրդն է:

4-րդ հորիզոնական. «Մարտիկի դրայ» կոկտեյլը, որի հեղինակը Ջեյմս Բոնդն է շատ տարածված կոկտեյլ է: Բայց այս կոկտեյլը սկսել են օգտագործել 20-րդ դարում հայտնի «Նիկերբոկեր» հյուրանոցում: Պատրաստվում է 10մլ չոր վերմուտի, 50մլ չոր ջինի և սառույցի խառնումից:

3-րդ հորիզոնական. 1893 թվականին` Կուբայի անկախության տոնի ժամանակ, ամերիկացի զինվորականը, խառնելով բակարդին կոկա-կոլայի հետ, ստացավ այս կոկտեյլը: Կոկտեյլի անվանումն է «Կուբա Լիբրե»:

2-րդ հորիզոնական. կոկտեյլ «Օտվյորկա», որը ծագել է ԱՄՆ-ից: Պատրաստման համար ուղղակի պետք է խառնել նարնջի հյութը օղու հետ:

1-ին հորիզոնական. «Արյունոտ Մերի», որը աշխարհի ամենահայտնի կոկտեյլն է, ստեղծել է ամերիկացի բարմեն Պիտ Պետուան: Պատրաստվում է վուստերսկյան սոուսի, «Տաբասկո» սոուսի, լիմոնի հյութի և օղու խառնուրդից: Իսկ եթե օղու փոխարեն տեկիլա օգտագործենք, ապա կստացվի «Արյունոտ Մարիա»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016