Ինչո՞ւ է անցանկալի կեսարյան հատումը:

Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բնական ճանապարհով ծննդաբերությունն ավելի ցանկալի է, քան կեսարյան հատումը:

12/23/2018 2226 դիտում ID # 44424867
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բնական ճանապարհով ծննդաբերությունն ավելի ցանկալի է, քան կեսարյան հատումը:
• Բարդություններ՝ կապված անզգայացման հետ,
• Հարևան օրգանների վնասվածքները (աղիք, միզապարկ),
• Կեսարյան հատման ժամանակ մեծ է արյունահոսության վտանգը, քան բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ,
• Թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացումը,
• Կեսարյան հատման ժամանակ հետծննդյան շրջանում բորբոքային բարդությունների առաջացման ռիսկի մեծ լինելը՝ համեմատած բնական ճանապարհով առաջացած բարդությունների հետ,
• Արտահայտված ցավի առկայությունը հետծննդաբերական շրջանում կեսարյան հատումից հետո …
Հետագա հղիությունների դեպքում առաջացած բարդություններից են՝ ընկերքի աճը և արգանդի սպին:
Ցանկացած վիրաբուժական միջամտության համար պետք է լինի հստակ ապացույց: Այդ ցուցումները պետք է լինեն կեսարյան հատման բացարձակ ցուցումներ և այն դեպքում, երբ կա ուղղակի սպառնալիք մոր կամ պտղի կյանքի համար:

Ուրեմն ինչո՞ւ է կեսարյան հատման պահանջն աստիճանաբար մեծանում:

Պատճառն այն է, որ վախենում են բարդություններից, տարբեր վախեցնող արտահայտություններից, ինչպիսիք են՝ «պտղի մահը», «մայրական մահացությունը»: Իհարկե, նման ռիսկեր գոյություն ունեն, բայց ամեն ինչ այնքան ցավալի չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018