Անձնական երջանկության գրավականը

Ժամանակակից աշխարհում շատ մարդիկ իրենց տալիս են մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ «ինչպե՞ս լինել երջանիկ և հաջողակ», «հնարավո՞ր է քիչ սխալներ անել կամ ընդհանրապես չանել» և այլն:

6/17/2017 2507 դիտում ID # 44734046
Ժամանց Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հնարավոր է, որ Ձեզ կզարմացնի այն, որ այս բոլոր հարցերն ունեն շատ հասարակ մի պատասխան՝ դասական գրականության ընթերցում: Սենտ-Լուիսի, Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներն ուղեղի սկանավորման միջոցով ուսումնասիրել են դրա ակտիվությունը դասական գրականության ընթերցման ժամանակ: Պարզվում է, որ ընթերցողները մտովի պատկերացնում են յուրաքանչյուր իրավիճակ, որը նկարագրված է բովանդակության մեջ: Սակայն ընթերցողի ուղեղը միայն հայելի չէ: Գրքում տեղի ունեցող իրադարձությունները միահյուսվում են մարդու գիտելիքների և փորձի հետ: Յուրաքանչյուր ընթերցող ստեղծում է իր աշխարհը և ապրում այնտեղ այնպես, ինչպես եթե այն լիներ իրական: Կարդալու ժամանակ ընթերցողը վերաստեղծում է հեղինակի կողմից նկարագրված երջանկությունն ու դժբախտությունը, հաջողություններն ու անհաջողությունները: Առաջանում է անհաջողությունների հետևանքների ու դրանցից խուսափելու գիտակցումը: Իբրև արդյունք՝ մարդն իրական կյանքում ավելի հեշտ է հաղթահարում անհաջող իրավիճակները և չի թույլ տալիս հնարավոր սխալները:
«Գրականությունը սոցիալական փորձի ուղղակի վերարտադրություն չէ. այն հենց սոցիալական փորձ է»- ասում է գիտնական Դեվիդ Կոմեր Կիդը:

2009 թ. Տորոնտոյի համալսարանում անցկացվել է գիտափորձ, որի հեղինակները ցանկանում էին բացատրել, թե ինչպես կարող են գրականությամբ առաջացրած հույզերը փոխել ընթերցողի անձը: Հետազոտողներն ընտրել են 166 ուսանող և առաջարկել նրանց անցնել թեսթ, որը նկարագրում է անձը և հաշվի է առնում այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են շփումը, բարեխղճությունը և զիջելու ունակությունը: Դրանից հետո մի խմբին հանձնարարել են կարդալ Ա. Չեխովի «Շնիկով տիկինը», իսկ վերահսկող խմբին հանձնարարել ընթերցել ստեղծագործության կարճ բովանադկությունը: Դրանից հետո երկու խմբին կրկին առաջարկեցին լրացնել թեսթը: Արդյունքները ցույց են տվել, որ բնօրինակը կարդացած մարդիկ շատ ավելի են փոխվել, քան վերահսկող խմբի անդամները: Ընդ որում, բոլոր ընթերցողները փոխվել էին յուրովի:
Կարդալն ինքն իրենով Ձեզ հաջողակ չի դարձնի, սակայան զգալի կերպով կբարձրացնի հնարավորությունները երջանիկ լինելու և հաջողության հասնելու համար և կզարգացնի Ձեր անձը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016