Շփման ոսկե կանոններ, որոնք պետք է հիշի յուրաքանչյուր մարդ

Որպեսզի կյանքը մատուցի նվազագույն հիասթափություններ և առավելագույն հաճույքներ, անհրաժեշտ է հիշել, որ մեր տրամադրության 90%-ը կախված է ոչ միայն այն իրադարձություններից, որոնք կատարվում են մեր կյանքում, այլ նաև մեր նկատմամբ մարդկանց վերաբերմունքից:

6/6/2017 1536 դիտում ID # 44882747
Ժամանց Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1. Մի՛ կուտակեք վիրավորանքներ. դա թանկ կարժենա:
Անհրաժեշտ է սովորել ներել: Դա անհրաժեշտ է ոչ թե ուրիշին, այլ առաջին հերթին հենց Ձեզ: Անհրաժեշտ չէ այդ ժամանակ շփվել վիրավորողի հետ:
2. Մի՛ վիրավորվեք երեխաներից, նրանք Ձեզ չեն հասկանում:
Հասկանալու համար անհրաժեշտ է անցնել կյանքի միևնույն ճանապարհը: Ձեր միջև ընկած է բավականին մեծ ժամանակային տարածություն: Այդպես եղել է, այդպես էլ կլինի: Հայրերի և որդիների խնդիրները հավերժական են:
3. Անելով բարի գործ` մի՛ սպասեք բարի արարք ուրիշից:
Մի՛ սպասեք, որ շրջապատողները պետք է Ձեզ սիրեն և հարգեն: Սովորե՛ք հաճույք ստանալ այն բանից, որ Դուք տալիս եք և անում եք բարի գործ այն ժամանակ, երբ զգում եք հոգու կանչ, այլ ոչ այն ժամանակ, երբ Ձեզ պարտավորեցնում են: Օրհնված է այն մարդը, ով ոչինչ չի սպասում, քանի որ նա երբեք չի հիասթափվի:

4. Մի՛ վիճեք:
Միևնույն է, ոչ ոքի ոչինչ չեք ապացուցի: Ամեն մարդ մնում է իր կարծիքին: Միևնույն է, ուրիշը չի կարող Ձեզ հասկանալ, քանի որ նրա կյանքի փորձն ուրիշ է:
5. Ձեր անցյալը մի՛ պարտադրեք ուրիշներին, եթե Ձեզ այդ մասին չեն հարցրել:
Ցանկացած պարտադրված գործողություն, անգամ սերը, համարվում է ագրեսիա:
6. Գնահատելով ուրիշների վարքը՝ փորձեք հասկանալ պահը և հանգամանքները:
Մեր դրական «Ես»-ը շատ հարցերում կապված է այն բանի հետ, որ մենք կարող ենք ներել մեր անպատշաճ վարքը, սակայն չենք ներում ուրիշինը:
7. Մի՛ պահանջեք և սպասեք, որ ուրիշները Ձեզ նմանվեն:
Կան տարբեր «տեսակի» մարդիկ, որոնք տարբերվում են գիտակցության և ինքնագնահատման տարբեր մակարդակներով: Մարդկային տեսակների տարբերությունը նման է կենդանիների տեսակների տարբերությանը (մրջյուն, փիղ, կապիկ և այլն): Սակայն միևնույն տեսակի մարդկանց մոտ էլ հանդիպում են անհատական տարբերություններ: Այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ մտքի, քայլերի, շարժառիթների և գնահատականների տարբերություններից:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016