Հղիության և ծննդաբերության ընթացքը առաջադիր ընկերքի ժամանակ

Հաճախ արգանդային արյունահոսության պատճառ կարող է դառնալ առաջադիր ընկերքը, որը հիմնականում հանդիպում է հղիության երկրորդ կեսում: Առաջադիր ընկերքի ժամանակ հաճախ նկատվում է ընկերքի վաղաժամ շերտազատում: Ընկերքի շերտազատման ժամանակ արգանդի մկանաթելերը կծկվում են, և ընկերքը պոկվում է արգանդի պատից: Այս երևույթն արտահայտվում է արյունահոսությամբ:

12/16/2018 137 դիտում ID # 46079430
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջադիր ընկերքին բնորոշ է կրկնվող արգանդային արյունահոսությունը, որը կախված է ընկերքի շերտազատման չափից: Որքան շատ է շետազատվում արգանդի պատից, արյունահոսությունն այդքան շատ է լինում:
Արյունահոսությունը հաճախ տեղի է ունենում գիշերը՝ անհայտ պատճառներով, և ցավը բացակայում է:
Արյունահոսության ինտենսիվությունը կարող է տարբեր լինել: Արյան հոսքը կարող է դադարել անոթային թրոմբոզի առաջացման հետևանքով:
Առաջադիր ընկերքի դեպքում պտղի դիրքը լինում է լայնական կամ հետույքային, իսկ ծննդաբերության գործընթացը սկսվում է վաղաժամ: Ծննդաբերությունն ընթանում է արյունահոսությամբ, և միայն մասնակի առաջադիր ընկերքի դեպքում, երբ պտուղն անցնում է փոքր կոնք, արյունահոսությունը դադարում է: Լրիվ առաջադիր ընկերքի դեպքում ծննդաբերությունն ընթանում է կյանքին վտանգ սպառնացող արյունահոսությամբ: Հետծննդաբերական շրջանում հանդիպող բարդություններից են՝ անեմիան և սեպտիկ հիվանդությունները:
Ախտորոշումը կատարվում է անամնեզի և հղի կնոջ փորձաքննության արդյունքների հիման վրա: Տիպիկ ախտորոխումը՝ հղիության երկրորդ կեսին, արգանդային արյունահոսությունն է: Ներկայումս ախտորոշման առավել օբյեկտիվ և անվտանգ մեթոդ է հանդիսանում ուլտրաձայնային հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս հաստատել ընկերքի տեղադրությունը և տեսակը (լրիվ կամ մասնակի), որոշել ընկերքի չափը, կառուցվածքը և տարածքը: Հղիության ընթացքում արյունահոսության համար նշանակվում է կոնսերվատիվ բուժում:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018