Շիլին. քարե անտառ Չինաստանում

Բազմադարյան քայքայման և ծովային ջրերով ողողման պատճառով ծովի հատակին դուրս են եկել հարյուրավոր քարե սյուներ, կիրճեր և ճաքեր: Այստեղ հնարավոր է տեսնել անհամար գրոտեսկ աշտարակներ, որոնք ձևավորել են յուրօրինակ քարե անտառ: Գիտնականների կարծիքով այս անտառի տարիքը հասնում է 270 մլն տարվա:

6/3/2017 1215 դիտում ID # 46761917
Տուրիզմ Բնություն Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Քարե անտառը գտնվում է Չինաստանի Կունմին քաղաքից 126 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 350 քառակուսի կմ տարածք: Շիլինը բաժանված է վեց առանձին մասերի՝ մեծ և փոքր քարե անտառներ, Նաիգու քարե անտառը, Ժիյուն և Կվիֆենգ քարանձավները, երկար լիճը, լուսնային լիճն և Դա Դիեշուի ջրվեժները:

Այն համարվում է Կունմինի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ամեն տարի այնտեղ անցկացվում է հայտնի ջահերի փառատոնը: Փառատոնի ժամանակ անցկացվում են ցլամարտի, ըմբշամարտի, սյունամագլցման և այլ մրցումներ:

Այն պահից, երբ Դուք հայտնվեք Քարե անտառում, Ձեր առջև կհայտնվի գեղեցիկ լիճ: Լճի արևելյան ափով կբարձրանաք վեր, որտեղ կտեսնեք ֆանտաստիկ քարե աշտարակներ, սյուներ և շթաքարեր: Դրանից մի քիչ վերև գտնվում է կքանստած առյուծի հսկայական քանդակը, որի կողքին գտնվում է համապատասխան անվանումը կրող լճակը (Առյուծի լճակ):

Քարերով շրջապատված՝ թվում է՝ գտնվում ես կախարդական երկրում: Փոքր քարերի անտառում կան բազմաթիվ մեծ և գեղեցիկ մարգագետիններ, բամբուկի, ծառերի մացառուտներ և լեռային ծաղիկներ: Այստեղ գտնվում են նաև հայտնի քարե ծաղիկները՝ «Երկինքը պահած աշտարակները», ինչպես նաև «Երգող քարերը»:

Այս տեղանքի հետ կապված բազմաթիվ լեգենդներ կան, որոնք փոխանցվում են տեղի ժողովուրդներից սերնդե-սերունդ:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016