Եզակի ճիմածածկ եկեղեցի Իսլանդիայում

Ճիմածածկ տները եզակի երևույթ են իսլանդական ճարտարապետության մեջ: Գետնատնակների կառուցման պրակտիկան Հյուսիսային Եվրոպայում տարածում է գտել 9-րդ դարում, և մինչև 20-րդ դարի կեսերը երկրի հիմնական բնակչությունը ապրում էր այդպիսի տներում:

9/3/2016 780 դիտում ID # 47026142
Տուրիզմ Բնություն Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Պահպանված ճիմածածկ տներն այսօր համարվում են ճարտարապետական հուշարձաններ, իսկ Իսլանդիայի Հոֆ գյուղում նույնիսկ պահպանվել է եզակի ճիմածածկ եկեղեցի:

Hofskirkja փոքրիկ եկեղեցին կառուցվել է Հոֆ գյուղում 1884 թ.-ին Սուրբ Կլեմենտի պատվին: Դա տարածաշրջանում կառուցված վերջին գետնատնակներից մեկն էր: Քարի մեջ փորագրված հաստ պատերը հրաշալի պաշտպանում են ցրտից, ինչը շատ կարևոր է իսլանդական խիստ կլիմայի համար: Տանիքը պատրաստված է քարե սալիկներից, իսկ վրայից պատված է ճիմով: Սա ներկայումս գործող իսլանդական վեց եկեղեցիներից մեկն է, որոնք պահպանվել են որպես պատմական հուշարձաններ:

Եկեղեցում մինչ օրս անցկացվում են պատարագներ. միաժամանակ այն վերահսկվում է Ազգային թանգարանի կողմից՝ որպես ճարտարապետական հուշարձան:

Ճիմածածկ տները մեծ տարածում էին գտել Իսլանդիայում. այնտեղ ապրում էին թե´ աղքատները, թե´ հարուստները: Ճիմով ծածկում էին և´ տները, և´ ախոռները, և´ եկեղեցիները: 20-րդ դարի երկրորդ կեսին նմանատիպ կառույցները սկսեցին պակասել: Այսօր շատ քիչ արհեստավորներ են մնացել, ովքեր ծանոթ են ճիմածածկ տների կառուցման բոլոր նրբություններին: Հմտությունները փոխանցվում են սերնդից սերունդ, սակայն նման կառույցների հանդեպ հետաքրքրությունը հետզհետե նվազում է:



Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016