Աշխարհի ամենաաբսուրդ օրենքները

8/26/2016 1057 դիտում ID # 47331998
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

1987 թ. Չինաստանում ընդունվեց օրենք, որի համաձայն այն ընտանիքը, որը պետք է ևս մեկ երեխա ունենա, պարտավոր է լրացուցիչ հարկ վաճրել: Այդպես կառավարությունը ցանկանում էր իջեցնել ծնելիության շեմը: Օրենքը մինչ օրս գործում է:

Հունաստանում 2002 թ. օրենք է ընդունվել, որն արգելում էր տեղական ինտերնետ-սրճարաններում վիդեոխաղերը: Մեկ տարի անց այս օրենքը էլ ավելի խստացրին՝ արգելելով առհասարակ բոլոր էլեկտրոնային խաղերը:

Ֆրանսիայում պաշտոնապես արգելվում է խոզերին անվանել Նապոլեոնի պատվին:

Գերմանիայում գոյություն ունի օրենք, որի համաձայն բարձը համարվում է զենք:

Սվազիլենդում գործող օրենքը արգելում է կանանց կրել տղամարդու հագուստին նմանվող հագուստ: Զինվորն իրավունք ունի բոլոր մարդկանց մոտ կնոջ վրայից հանել տաբատը:

Ֆիլիպիններում մեքենայով երթևեկելուց առաջ հարկավոր է ուշադրություն դարձնել թվանշանին: Տեղի օրենքն արգելում է երկուշաբթի օրերը երթևեկել այն մեքենաներով, որոնց համարանիշը վերջանում է մեկով կամ երկուսով: Այն մեքենաները, որոնց համարանիշները վերջանում են երեքով կամ չորսով, չեն կարող երթևեկել երեքշաբթի օրերը: Եվ այդպես, բոլոր միանիշ թվերի հետ, մինչև ուրբաթ: Հանգստյան օրերին սահմանափակում չկա:

Ճապոնացիներն ունեն օրենք, որը թույլ է տալիս ավագ եղբորն առաջարկություն անել այն աղջկան, ում հետ հանդիպում է իր կրտսեր եղբայրը, և վերջինս չի կարող դժգոհություն հայտնել:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016