Հղիության և ծննդաբերության ընթացքը հետույքային առաջադրության ժամանակ

Հղիությունն անցնում է նույն կերպ, ինչպես գլխայինը: Հղիության 32-րդ շաբաթից սկսած խորհուրդ է տրվում որոշակի վարժություններ կատարել, քանի որ դրանք օգնում են որպեսզի պտուղը դիրքը փոխի: Պառկեք մահճակալին և յուրաքանչյուրը 10 րոպեն մեկ թեքվեք աջ կամ ձախ կողմի վրա: Վարժությունը կրկնեք 3-4 անգամ: Հաճախ պտղի ռոտացիան տեղի է ունենում առաջին 7 օրվա ընթացքում, եթե չկան խանգարող հանգամանքներ (գերջրություն կամ սակավաջրություն, արգանդի անկանոն ձև): Եթե 37-38 շաբաթվա ընթացքում համառ երեխան չի փոխել իր դիրքը, ապա ծննդաբերությունը կատարվում է հետույքային առաջադրությամբ:

12/22/2018 2037 դիտում ID # 47447834
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ծննդօգնությունն իրականացվում է հիվանդանոցում՝ կամ բնական ճանապարհով, կամ կեսարյան հատման միջոցով՝ հաշվի առնելով.
- կնոջ տարիքը (30 տարեկան առաջնածին)
- ինչպես են անցել անցած հղիությունները, ծննդաբերությունները, և ինչպես են դրանք ավարտվել:
- ինչպես է անցնում ներկա հղիությունը, կա՞ այտուցվածություն, բարձր արյան ճնշում, երիկամների ֆունկցիայի խանգարում …
- պտղի քաշը, ավելի քան 3500 գ.-ը ցուցում է կեսարյան հատման
- պտղի վիճակը (հիպոքսիայի նշաններ, թթվածնի բացակայություն, որոնք կարող են ձգձգել ծննդաբերության ընթացքը)
- կոնքի չափը
- արգանդի վիճակը, (հասուն արգանդ, դիրքը, տեղը, գտնվո՞ւմ է արդյոք կոնքի կենտրոնում)
- հետույքային առաջադրության տեսակը: Առավել անբարենպաստ է համարվում ոտքով առաջադրությունը (հաճախակի բարդություններ են պորտալարի արտանկումը):
Եթե հղիության ընթացքում բարդություններ են լինում, ապա կատարվում է կեսարյան հատում:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018