Աբրահամ Լինքոլնի հայտնի նամակն իր որդու ուսուցչին

Աբրահամ Լինքոլնի՝ իր որդու ուսուցչին ուղղված հայրական սիրով պարուրված այս նամակը գլուխգործոց է այն բանի համար, թե ինչպես երեխան պետք է ուսուցանվի դպրոցում` նրան ավելի լավ մարդ դարձնելու համար:

12/3/2016 9037 դիտում ID # 48169998
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար և ազնիվ: Սակայն նրան սովորեցրե՛ք նաև, որ յուրաքանչյուր անարդար մարդու կողքին կա նաև արդար հերոսը, նաև որ ցանկացած եսասեր ղեկավարի կողքին կա նվիրված առաջնորդ: Սովորեցրե՛ք նրան, որ թե կա թշնամի, ապա կա նաև ընկեր: Սրա համար ժամանակ է հարկավոր, ես գիտեմ, սակայն, եթե կարող եք, սովորեցրե՛ք նրան, որ անձամբ աշխատած մի դոլարն ավելին արժե, քան գտնված հինգը: Սովորեցրե՛ք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև, ուրախանալ հաղթանակներով: Եթե կարող եք, հեռու՛ պահեք նրան նախանձից, սովորեցրե՛ք զուսպ ծիծաղին: Սովորեցրե՛ք նրան հետաքրքվել գրքերով: Տվե՛ք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա մտածել մշտական առեղծվածների շուրջ՝ օդում թչող ծիտիկների, ծաղիկների, արևի շողերի մասին: Երբ նա լինի դպրոցում, սովորեցրե՛ք նրան, որ ավելի լավ է հպարտ կերպով կրել պարտություն, քան խարդախությամբ հաղթանակ տանել: Սովորեցրե՛ք նրան լսել բոլոր մարդկանց, սակայն, միևնույն ժամանակ, լսածը դիտարկել ազնվության դիտանկյունից և ընտրել միայն լավը: Եթե կարող եք, սովորեցրե՛ք նրան ծիծաղել տխրության օրոք: Սովորեցրե՛ք նրան, որ ամոթ բան չկա արցունքների մեջ: Սովորեցրե՛ք նրան վաճառել իր ուղեղն ու մկանների ուժն ամենաբարձր արժեքով, սակայն երբեք առևտրի առարկա չդարձնել սիրտն ու հոգին: Նրա հետ վերաբերվեք մեղմ, բայց առանց ավելորդ նրբության, որովհետև միայն կրակն է ապահովում պողպատի բարձր որակը: Թո՛ւյլ տվեք նրան տղամարդկություն ունենալ, որպեսզի լինի անհանդուրժող վատի հանդեպ: Թո՛ւյլ տվեք նրան ունենալ համբերություն, որպեսզի դառնա անվախ: Սովորեցրե՛ք նրան հավատալ ինքն իրեն, սակայն միայն այդպես նա կարող է հավատալ մարդկությանը: Սա հեշտ գործ չէ, սակայն տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնքա՜ն լավն է, իմ տղան»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016