Կարմիր թավիշ

Միայն թե չասեք, որ չեք լսել այս տորթի մասին։ Red velvet-ի բաղադրատոմսի ծագման շուրջ մինչ օրս վիճում են։ Ոմանք ասում են, որ այն ԱՄՆ-ի հյուսիսում է ստեղծվել, ոմանք կարծում են, թե հարավում։ Որտեղ էլ այն ստեղծված լինի, այն չի դադարում երկրպագուներ հավաքել ողջ աշխարհով։ Տորթի արժանիքներից ամենակարևորը, չ

9/10/2016 1067 դիտում ID # 49337337
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Յուրաքանչյուր հանճարեղ բան իրականում շատ պարզ է։

Բաղադրիչներ

Ալյուր - 340 գր.
Շաքարավազ - 300 գր.
Աղ - 1/4 թեյի գդալ
Սոդա - 1 թեյի գդալ 
Փխրեցուցիչ - 2 թեյի գդալ
Ձու - 3 հատ
Բուսայուղ (առանց հոտի) - 300 գր.
Թթվասեր (20%) - 130 գր.
Յուղոտ կաթի սերուցք (33%) - 150 գր.
Կարմիր սննդային ներկ - 1,5-2 թ.գ.
Եվ, իհարկե, այն անակնկալ բաղադրիչը, որի շնորհիվ տորթը չի դադարում զարմացնել՝ 1 ճաշի գդալ կակաո։

Պատրաստման եղանակը

Այս համեղ տորթը թխել այնքան էլ բարդ չե։ Բաղադրիչների ավելացման կոնկրետ հերթականություն չկա։ Կարող եք նախապես խառնել չոր բաղադրիչներն առանձին, ապա ավելացնել հեղուկ բաղադրիչներն ու լավ խառնել հարիչով։ Կարող եք ամբողջը մեկ կաթսայի մեջ միանգամից հարել։
Խմորը բավական ջրիկ պետք է ստացվի, թող դա ձեզ չվախեցնի։ 
Լավ հարելուց հետո խմորը 10-20 հանգիստ թողեք։
Թխելու տարաները կարագի բարակ շերտով պատեք, որպեսզի խմորը պատերին չկպչի։ 
Այս չափաբաժնով կարող եք թխել 2 շերտ 18-ական սմ բարձրությամբ կամ 3 շերտ՝ 16-ական սմ։ 
Թխել անհրաժեշտ է 170° ջերմաստիճանում մոտ 20 րոպե։ Ուշադիր եղեք՝ 15 րոպեն անցնելուց քիչ հետո, փայտիկով կամ դանակով ստուգեք՝ պատրաստ է, թե ոչ։ (անհրաժեշտ է փոքր դանակով ծակել տորթը, եթե այն ամբողջովին չոր դուրս գա, տորթը պատրաստ է։) 
Վառարանից հանելուց հետո սառեցրեք այն։ Սենյակային ջերմաստիճանի հասնելուց հետո կարող եք տեղափոխել սառնարան։ 

Այս տորթի համար հիմնականում օգտագործում են սպիտակ կրեմներ, քանի որ սպիտակի և կարմիրի համադրությունը շատ գեղեցիկ է։ Կարող եք ընտրել ըստ նախասիրության։ 
Բարի ախորժակ ։)

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016