Յուրօրինակ հյուրանոց գազանանոցում

Արտասովոր և հաճելի հանգիստ գազանների մեջ. Ավստրալիայի մայրաքաղաքում՝ Կանբերրայում՝ «National Zoo and Aquarium» մասնավոր գազանանոցում, գործում է մի անսովոր հյուրանոց, որը հյուրերին առաջարկում է հանգիստ գազանների մեջ:

12/1/2016 1948 դիտում ID # 49613088
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

«Jamala Wildlife Lodge» հյուրանոցը ստեղծել են Ռիչարդ և Մորին Տինդեյլով զույգը: Դեռևս 1998թ. նրանք նպատակ դրեցին ստեղծել աֆրիկյան վայրի կենդանիների միջավայր Ավստրալիայում: Նրանք ճանապարհորդեցին Աֆրիկայով՝ փնտրելով գաղափար և, իհարկե, կենդանիներ: Հենց նույն տարում ձեռք բերեցին ոչ մեծ գազանանոց Կանբերրայում, որը հիմա հայտնի է որպես «Ազգային այգի և ակվարիում»: Գազանանոցն անճանաչելիորեն վերափոխեցին՝ դարձնելով նաև իրենց տունը: Այգու կենտրոնում կառուցեցին քոթեջ, որը ներկայումս հանդիսանում է հյուրանոցի գլխավոր մուտքը: 17 տարվա անդադար աշխատանքներից հետո Ռիչարդը և Մորին որոշեցին քայլ առաջ անել և ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ մարդիկ կարթնանան արջի հարևանությամբ կամ կհանդիպեն ընձուղտին պատշգամբում: Եվ ահա, 2014թ. իրենց երազանքն իրականացավ. բացվեց առաջին սաֆարի-հյուրանոցը Ավստրալիայում:

Հյուրանոցն ընդամենը 18 համար ունի: Հյուրանոցի բոլոր համարներից գազանները հասանելի են: Որոշ համարներ գտնվում են գազաններին շատ մոտ, մյուսները միաձուլված են գազանների վանդակներին: Ինտերիերը ստեղծված է աֆրիկյան ոճով, որին ավելացրել են կենդանիների թեման:

Հյուրանոցային համալիրը բաժանվում է 3 մասի՝ «Ushaka Lodge» (թեմատիկ հյուրանոցային համարներ), «Giraffe Treehouse» (քոթեջներ ընձուղտների վանդակների մոտ ) և «Jungle Bungalow» (քոթեջներ վայրի գազանների վանդակներին մոտ):

Գլխավոր մուտքի համարներն անմիջապես դուրս չեն գալիս գազանների վանդակների մոտ, բայց այստեղ սենյակներում կան մեծ ակվարիումներ՝ շնաձկներով և այլ ձկնատեսակներով:

Համարների գները փաթեթով են՝ կախված նրանից, թե որտեղ են տեղակայված. տատանվում են 950-1800 դոլար՝ 18 ժամվա համար, որի մեջ ներառում են 2 անհատական էքսկուրսիա գազանանոցում, ինչպես նաև սնվելու մի քանի տարբերակներ, մասնավորապես, ճաշ և ընթրիք՝ առյուծների վանդակների տեսարանով: Հյուրանոցի եկամտից նրանք հատկացնում են գումար վերացող կենդանիների տեսակներին օգնելու համար:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016