Ինպե՞ս հեշտացնել հղիության ընթացքը:

Ընդհանուր առաջարկություններ և օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ և կհեշտացնեն հղիության գործընթացը :

10/31/2018 486 դիտում ID # 50403014
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիությունը պատճառ չէ, որ անցկացնեք մահճակալի վրա: Ձերբազատվեք դեպրեսիաից, եղե՛ք թարմ օդում, շատ քայլե՛ք, զբաղվե՛ք լողով, յոգայով, մարմնամարզությամբ կամ աէրոբիկայով: Դրանք ապահովում են մոր և երեխայի թթվածնի անհրաժեշտ քանակությունը և բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում տոքսիկոզի ախտանիշները, ամրապնդում մկանները, որոնք օգնում են հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետո: Ի վերջո, մարմնի ֆիզիկական ակտիվության ընթացքում արտադրվում է էնդորֆին (эндорфин) - երջանկության հորմոնը, բարձրանում է մոր և երեխայի իմունիտետը: Շատ կարևոր է հրաժարվել նստակյաց կենսակերպից:
Դեպրեսիան, ցածր արյան շրջանառությունը, թթվածնի բացակայությունը կհանգեցնեն դժվար ծննդաբերության, կարող են նաև առաջանալ բարդություններ հղիության ընթացքում և դրանից հետո: Հարկավոր է զբաղվել մարմնամարզությամբ:
Հարկավոր է հետևել սննդակարգին: Սննդից պետք է հեռացվի քաղցրը: Ավելի լավ է հրաժարվել անորակ սնունդից և գազավորված ըմպելիքներից: Սննդի մեջ պետք է լինեն բավարար քանակությամբ բոլոր կենսական տարրերը`սպիտակուցներ, ածխաջրեր, բուսական և կենդանական սպիտակուցներ: Կարևոր է ստանալ տարբեր վիտամիններ: Սա ոչ միայն ապահովում է մոր և երեխայի առողջությունը, այլև նպաստում է հեշտ ծննդաբերությանը: Ի վերջո, այդպես մայրն ու երեխան չեն ունենա լրացուցիչ քաշ: Սննդում պետք է գերակշռեն բուսական յուղերի տարբեր տեսակներ, կաթնամթերք, թարմ և չոր մրգեր, բանջարեղեն, ցորենի հացը՝ առանց խմորիչի: Այս պարզ խորհուրդներին հավատարիմ մնալով՝ կարող եք հեշտացնել հղիության ընթացքը: Դա հեշտ և հարմար կլինի Ձեզ համար:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018