Աշխարհի 10 ամենաթանկ նյութերը

9/10/2016 2078 դիտում ID # 50550390
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Չնայած տարածված կարծիքին, թե ամենաթանկ նյութերն աշխարհում ոսկին և պլատինն են, կան դրանցից մի քանի անգամ թանկ նյութեր։ Ներկայացնում ենք 10 ամենաթանկ նյութերը 1 գրամի դիմաց դրանց արժեքով։

1. Պլուտոնիում - 4000$

Մարդկությունն արդեն չի կարող ապրել առանց այս թանկարժեք մետաղի։ Այն օգտագործվում է հրթիռաշինության, տաքացուցիչների, միջուկային զենքի ստեղծման մեջ. դրանից նաև էներգիա են ստանում։

2. Սոլիրիս - 17 000$

Ամենաթանկ դեղն աշխարհում հազվադեպ իմունային հիվանդության դեմ(Պարոկսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա)։
Գրամով, իհարկե, չի վաճառվում. մեկ տարվա կուրսն արժե 409500$։

3. Տրիտիում - 30 000$

Ռադիոակտիվ գերծանր ջրածին։ Օգտագործվում է ժամացույցների սլաքների պատրաստման մեջ (նյութը լուսարձակում է մթության մեջ և թույլ տալիս տեսնել ժամը)։

4. LSD մոտ 30 000$

Հայտնի հոգեմետ թմրանյութ, որ գիտակցության ընդլայնման համար շատ են օգտագործել հիփփիները։ Ռուսաստանում մինչ 1990-ական թթ. արգելված չէր, ինչը թույլ էր տալիս հեշտությամբ ձեռք բերել վտանգավոր թմրանյութը։

5. Ալմաստ - 42 000$

Ադամանդն աշխարհի ամենապինդ նյութն է։ Թանկարժեք քարերի գինն, իհարկե, գրամով չի որոշվում, այլ՝ կարատով (0,2 գր)։ Թափանցիկ ալմաստի միջին արծեքը մեկ կարատի դիմաց 8000$ է, երկնագույնինը՝ 9500$, իսկ դեղինն ու վարդագույնն ավելի էժան՝ 6000$։ 

6. Կալիֆորնիում - 60 000$

ԵՒս մեկ ռադիոակտիվ իզոտոպ։ Արհեստական ճանապարհով է ստացվել, 1950 թ., Կալիֆորնիայի համալսարանում։ Ի տարբերություն պլուտոնիումի, որից այն ստացվել է, Կալիֆորնիումն ավելի մարդասիրական նպատակներով է կիրառվում. օրինակ, ուռուցքային հիվանդությունների ճառագայթման ժամանակ։

7 Ամերիցիում - 140 000$

Նույնպես տրանսպլուտոնիումային մետաղ՝ երկար կիսափլուզման փուլով (մինչև 8000 տարի)։ Շատ օգտակար մետաղ է։ Օգտավործվում է, օրինակ, պլաստմասայի էլեկտրաստատիկ հոսանքը հանելու համար։

8. Ռեգոլիտ (Լուսնային գրունտ) - 442 500$

Լուսնի մակերեսը (և բոլոր մթնոլորտային շերտ չունեցող մոլորակները) պատող նյութն է։ Նյութի բոլոր բաղադրիչները կարելի է գտնել Երկրի վրա։ Այդուհանդերձ, 1993 թ., աճուրդում դեռ սովետական հետազոտական խմբի երկիր բերած երեք «Լուսնային քարերը»՝ ընդհանուր 0,6 գր քաշով, վաճառվեցին 442500$- ով։

9. Գրաֆեն - 100 մլն $ (1 քառ. սմ)

Կոնստանտին Նովոսյոլովի գյուտն է։ Այն դժվար է գրամով չափել, քանի որ գրեթե քաշ չունի։ Ածխածնի երկչափ ալոտրոպ մոդիֆիկացիա՝ միլիոն անգամ բարակ մարդու ամենաբարակ մազից։ Գրաֆենի հիման վրա են հավաքում բալիստիկ տրանզիստոր, օգտագործում են դիոդային լույսերի ստեղծման մեջ։ 

10. Հակամատերիա - 62 տրիլիոն $

Սովորական նյութում փոքր բացասական մասնիկը պտտվում է մեծ դրական լիցքավորված ծանր միջուկի շուրջ (էլեկտրոնը պրոտոնի շուրջ՝ ամենապարզ դեպքում)։ Հականյութում՝ ճիշտ հակառակը. դրական մասնիկը (պոզիտրոն) պտտվում է ծանր բացասական մասնիկի շուրջ (օրինակ, հակապրոտոն)
Նյութի և հականյութի բախման ժամանակ տեղի է ունենում անիգիլյացիա պրոտոնի ու հակապրոտոնի, էլեկտրոնի և պոզիտրոնի միջև. ինչի արդյունքում անջատվում է էներգիա, և ծնվում են գամա ֆոտոններ։ Հակամատերիան այժմ ուսումնասիրվում է, և երբ գիտնականներն ունենան անհրաժեշտ հնարավորությունները, ուսումնասիրություններն ու փորձերն ավարտին հասցնելու համար, մեզ բոլորիս կբացատրեն, թե ինչպես է ծագել ողջ տիեզերքը և մենք բոլորս։

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016