Ավտոմեքենա, որը հարկավոր է լիցքավորել 100 տարին մեկ անգամ

Կոնեկտիկուտ նահանգի Laser Power Systems ընկերությունը մշակում է նոր շարժիչ համակարգ, որն օգտագործում է բնության մեջ հայտնի ամենախիտ նյութը` թորիումը: Քանի որ այս նյութը ծայրահեղ խիտ է, այն կարող է արտադրել ջերմության անհավանական ծավալներ:

5/31/2017 3195 դիտում ID # 50706360
Ավտոաշխարհ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ընկերությունը փորձարկում է նյութի փոքր կտորները, որոնք կարող են ստեղծել լազերային ճառագայթ, որը տաքացնում է ջուրը, գեներացնում գոլորշին և պտտեցնում փոքր տուրբինաները:
Թորիումի շարժիչի ընթացիկ մոդելը կշռում է 200 կգ և տեղավորվում է ավանդական ավտոմեքենայի կապոտի տակ: Փորձագետների եզրակացությամբ թորիայի ընդամենը 1 գրամն իր մեջ պարունակում է ավելի շատ էներգիա, քան 28 հազար լիտր բենզինը: Այս նյութի 8 գրամը սնուցելու է սովորական ավտոմեքենան մեկ դար շարունակ:

Փորձագետ Ռոբերտ Հարգրեյվսի խոսքերով փոքր կամ զրոյական CO2 արտանետումով էներգիայի աղբյուրներն ավելի մատչելի են, քան ածուխը: ԱՄՆ-ում, օրինակ, օգտագործվում է համաշխարհային էներգիայի 20%, և Հարգրեյոսի կարծիքով, եթե անգամ CO2 արտանետուը իջեցնեն զրոյական մակարդակի, միևնույնն է, վառելանյութի խնդիրը չի լուծվի: Քանի որ ածխաթթու գազի արտանետումն անցնում է բոլոր հնարավոր սահմանները, երկրին անհրաժեշտ են յուրահատուկ լուծումեր: Թորիան այս դեպքում յուրօրինակ լուծում է հանդիսանում: Փորձագետը կանխատեսում է, որ գործարանները նույնպես շուտով սկսելու են օգտագործել թորիա:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016