Բայլոնգը՝ աշխարհի ամենաբարձր վերելակը

Բայլոնգ վերելակը գտնվում է Չինաստանի Հունյան նահանգում և բարձրացնում է զբոսաշրջիկներին 360 մետր բարձրության վրա, որտեղ ժայռոտ լեռան վրա գտնվում է դիտորդական հարթակը:

9/11/2016 1090 դիտում ID # 50812862
Տուրիզմ Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երկհարկանի վերելակը իր մեջ տեղավորում է 50 մարդ: Համալիրը բաղկացած է երեք նման վերելակներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել 3750 կգ: Վերելակի պատերը, իհարկե, ապակուց են: Վերելակի շինանարության աշխատանքները սկսվել են 1999 թվականին և ավարտվել 2002-ին: Կառույցի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 18 մլն ԱՄՆ դոլար:
Ժիանգչժիաջե արգելանոցում գտնվող վերելակային կառույցը, որը պաշտպանված է ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից, բնապահպանները այդքան էլ լավ չընդունեցին: Վերելակի խողովակները պետք է հազարավոր տեղերում ամրացվեին ավազաքարերին: Վերելակային համակարգը հագեցած է երկրաշարժային սենսորներով, և վտանգի դեպքում երեք վերելակները կարճ ժամանակահատվածում պետք է էվակուացնեն բոլոր զբոսաշրջիկներին:

Այս կառույցը ներառված է «Գիննեսի ռեկորդների» գրքում՝ որպես ամենաբարձր վերելակ՝ թափանցիկ պատերով, ամենաբարձր երկհարկանի զբոսաշրջային վերելակ, ամենաարագ ուղևորային վերելակ և ամենահզոր վերելակ:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016