Սակավաջրություն

Սակավաջրությունը – հարպտղային հեղուկի քիչ քանակն է, որը կախված է հղիության տևողությունից և ընթացքից: Հղիության 10-րդ շաբաթում այն կազմում է 30 մլ, 14 շաբաթում`100 մլ, իսկ 37 - 38 շաբաթական հղիության դեպքում` 600-ից մինչև 1500 մլ:

11/15/2018 1990 դիտում ID # 51185963
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Եթե այն 0.5 լ-ից պակաս է, ապա ախտորոշվում է սակավաջրություն, ինչը շատ ավելի քիչ է հանդիպում, քան գերջրությունը: Հիվանդությունն ախտորոշվում է ուլտրաձայնային հոտազոտության միջոցով, որով որոշվում է նաև հարպտղային հեղուկի վիճակը և քանակությունը:

Ինչո՞վ է վտանգավոր սակավաջրությունը:

Սակավաջրությունը հաճախ բարդություններ է առաջացնում հղիության և ծննդաբերության ժամանակ: Քիչ քանակությամբ ջրի պատճառով հղիությունը երբեմն ուղեկցվում է որովայնի ցավով, հատկապես, երբ պտուղը սկսում է շարժվել: Սակավաջրությունն ազդում է նաև պտղի վիճակի վրա. նրա մաշկը դառնում է չոր և կնճռոտ, մարմնի քաշը չի համապատասխանում նորմային, նկատվում է ողնաշարի կորություն և այլ պաթոլոգիաներ: Սակավաջրությունը նվազեցնում է պտղի շարժունակության հնարավորությունը և կարող է հիպոքսիայի պատճառ դառնալ:

Սակավաջրության պատճառները.

Սակավաջրության հիմնական պատճառներից են`մոր վարակիչ-բորբոքային հիվանդությունները, սեռական հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը (գիրություն), պտղի արտաթորման համակարգի անբավարարությունը և այլն:
Հաճախ սակավաջրությունը զարգանում է միաբջիջ երկվորյակների մոտ: Սա պայմանավորված է երկվորյակների միջև շրջանառվող արյան անհավասար բաշխմամբ:

Բուժում

Հղիության և ծննդաբերության ընթացքը կախված է սակավաջրության ծանրության աստիճանից: Նշանակվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք լավացնում են արյան հոսքը, լավացնում են ընկերքի նյութափոխանակությունը: Բուժումը կատարվում է մայր – ընկերք – պտուղ համակարգի նյութափոխանակությունը վերականգնելու համար:

Ծննդաբերությունը սակավաջրության դեպքում

Սակավաջրության դեպքում ծննդաբերական գործունեությունը թուլանում է: Ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկը կարող է չբացվել ծննդաբերական գործընթացի անբավարարության պատճառով:
20% դեպքերում տեղի է ունենում պտղի սուր հիպոքսիա: Ծանր դեպքերում ավարտվում է պտղի մահով: 40-50% դեպքերում կատարվում է կեսարյան հատում՝ կախված հղիության ժամկետից և պտղաջրերի քանակից:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018