Ինչպես ծախսել մեկ միլիարդը

Պատկերացրեք, որ Դուք աշխատել եք մեկ միլիարդ դոլար: Հասկանալի է, որ սկզբից կօգտագործեիք այդ գումարը պարտքերը փակելու համար, կգնեիք մոդայիկ հագուստ, կընտրեիք տուն և մեքենա: Սակայն Ձեզ մոտ դեռ մնացել է մեկ միլիարդ: Ինչի՞ վրա կծախսեիք գումարը այս դեպքում:

6/6/2017 1439 դիտում ID # 51804467
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Խաղալիք մեքենա: Գինը՝ 2 000 000 ֆունտ ստերլինգ:

Այս մոդելը կոչվում է Bugatti Veyron Diamond: Նրա երկարությունը կազմում է 25 սմ: Այն պատրաստված է ոսկուց, ադամանդներից և պլատինից: Կառուցվածքը համապատասխանում է իրական մեքենայի կառուցվածքին. այն ունի ֆունկցիոնալ ղեկ և շարժիչ: Այս խաղալիք մեքենան 2 անգամ թանկ է քան նախատիպ մեքենան, սակայն օգտագործել այն հնարավոր չէ:

Շախմատ: Գինը՝ 600 000 դոլլար:

Հարկավոր չէ շախմատ խաղալ իմանալ, կարող եք ուղղակի գնահատել սև և սպիտակ ադամանդները, որոնց քաշը 320 կարատ է: Այսպիսի շքեղ շախմատ ողջ աշխարհում ունեն միայն 7 հոգի: Այն ինտերիերի շքեղ մասնիկ է: Տեղադրելով շախմատը հյուրասենյակի կենտրոնում՝ կարելի է զարմացնել հյուրերին շլացուցիչ փայլով և, իհարկե, անսահման առատաձեռնությամբ: 

Ականջակալներ: Գինը 1689 ֆունտ ստերլինգ:

Նախորդ թանկարժեք իրերի համեմատ այս ականջակալները թվում են էժան: Նրանք կոչվում են Dr Dre Beats և պատված են Սվարովսկի բյուրեղներով:

Ձեռքի ժամացույց: Գինը՝ 25 000 000 դոլլար:

Ժամանակը փող է: Այս թանկարժեք և աչքի ընկնող ժամացույցը թողարկել է պրեմիում դասի ժամացույցներ և ոսկերչական իրեր արտադրող շվեցարական Chopard ընկերությունը: Սա բարձրաշխարհիկ կնոջ համար լավագույն նվերը կարող է լինել: Ձեռք բերելով այս ժամացույցը՝  ձեռք եք բերում 201 կարատ ադամանդ և դառնում եք ամենաթանկարժեք ժամացույցի տիրակալը: Կարևորը չկուրանալ ժամացույցին առաջին իսկ անգամ նայելիս:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016