Խոսում է բնությունը. «Ես ջուրն եմ» Պենելոպե Կրուզ

Ամեն տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում տոնում  են Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը (World Day of Water): Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների լուծումներին:

2/14/2018 1337 դիտում ID # 51812734
Բնություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Աշխարհի վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում:
Եկեք միասին մտածենք, թե մենք ինչ ենք կարող անել Հայաստանի ջրային պաշարները պահպանելու և ճիշտ օգտագործելու ուղղությամբ։ 
«Ես ջուրն եմ։ Մարդկանց թվում է՝ ես պարզապես կամ։ Կարծես այդպես էլ պետք է լիներ: Բայց չէ՞ որ ես սահմանափակ եմ, իսկ նրանք օր օրի շատանում են: 
Ես սկսվում եմ լեռներից՝ որպես անձրև, հետո հոսում եմ գետերով և թափվում օվկիանոս։ Հետո այդ շրջանը նորից է սկսվում։ Ինձնից 10 հազար տարի կպահանջվի, որպեսզի հասնեմ իմ ներկայիս վիճակին։ 
Բայց մարդկանց համար ես ուղղակի ջուր եմ… Պարզապես կամ։
Ո՞ւր կլինեմ ես, երբ իրենց թիվն աճի ևս մի քանի միլիարդով։ Իսկ որտե՞ղ կլինեն հենց իրենք:
Նրանք ինձ համար պատերազմնե՞ր են մղելու, ինչպես այսօր են մղում ամեն ինչի համար։ Դա հնարավոր տարբերակ է, բայց՝ ոչ միակը։
Բնությունը չունի մարդկանց կարիքը: 
Մարդիկ ունեն բնության կարիքը»:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016